Երևանում 2 քաղաքացի հոսպիտալացվել է. նրանք թունավորվել են գազի արտահոսքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 28-ին՝ ժամը 21:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 12-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, կա տուժած (թունավորված). անհրաժեշտ է օգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռ. Բ.-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ. Բ.-ն (ծնված 2004 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է հիվադանոց (գտնվելու վայրը չի հաջողվել պարզել):
Փրկարարները փակել են գազի փականը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



