Կուբայում պտտահողմի հետևանքով մահացել է 3 մարդ, կա 172 տուժած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուբայի մայրաքաղաք Հավանային պատուհասած պտտահողմի հետևանքով զոհվել է 3 մարդ, 172-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, այս մասին հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ պտտահողմի հետևանքով քաղաքի զգալի մասում բնակչությունը մնացել է առանց էլեկտրականության: Բացի այդ, ուժգին քամին վնասել է բազմաթիվ շենքեր և ջրհեղեղի պատճառ դարձել Հավանայի մի շարք շրջաններում:
Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանել Բերմուդեսը նշել է, որ հասցված նյութական վնասը բավականին լուրջ է:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



