«Սեւ հովազ»-ը` տարվա լավագույն ֆիլմ՝ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի վարկածով
ՄՇԱԿՈՒՅԹ«Սեւ հովազը» ֆիլմը դարձել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության ֆավորիտը. ֆիլմը մրցանակ է ստացել «Լավագույն դերասանական կազմ» եւ «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում։ Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Ռայան Կուգլերի ֆիլմը նոմինացված է նաեւ ամենահեղինակավոր «Օսկար 2019»-ին եւ հավակնում է 7 մրցանակի։
Հակառակ սպասումների՝ Բրեդլի Քուփերի եւ Լեդի Գագայի մասնակցությամբ «Աստղը ծնվեց» ֆիլմը ոչ մի մրցանակի չի արժանացել։
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչել Մախերշալա Ալին «Կանաչ գիրքը» ֆիլմի համար, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակին արժանացել է Էմիլի Բլանը «Հանգիստ վայր» ֆիլմի համար։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ USA Today, Variety
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




















































