Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կրթությունը միայն վարքականոն ունենալը չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային քննարկմանը ներկայացված` ուսուցչի վարքականոնն իրականում նոր երևույթ կամ նախագիծ չէ: Այն ընդունվել է դեռևս 2014 թվականին և վաղուց ներդրված է դպրոցներում, իսկ թե դրանից օգտվում են, թե՝ ոչ, դժվար է ասել: Ու թեև վարքականոնի գաղափարը մերժողները կամ դրա ընդդիմախոսները հիմնականում դրան դեմ են, քանի որ դեռևս հանրությանը չի ներկայացվել ընդհանուր կրթության հայեցակարգ և տեսլական, ուստի կարծում են, որ առանց դրանց, ընդունված վարքականոնի ընդունումը խիստ հատվածային մոտեցում է ենթադրում:

Այնուամենայնիվ, ուսուցչի վարքականոնի շուրջ սկսված քննարկումը հասարակական կարծիքը բաժանեց մի քանի մասի: Մի մասը կտրականապես դեմ է ընդհանրապես նման կանոններ սահմանելուն՝ կարծելով, որ դա սահմանափակում է ազատությունը:  Մի մասի համար էլ ո՛չ դրա գոյությունն է կարևոր, ո՛չ էլ չգոյությունը, քանի որ առանց այդ էլ իրենք ունեն իրենց ներքին վարքականոնը, որն, ըստ իրենց, ինչ-որ տեղ ավելին է, քան թղթի վրա սահմանված կետերում է շարադրված:

Հետաքրքրի է, սակայն, որ եղան նաև այնպիսիք, ովքեր, պարզվում է, երկար էին սպասել այդ օրվան, որ վարքականոն կոչվող փաստաթղթային սահմանումներ ներդրվեն, քանի որ իրենց կարծիքով, ժամանակակից ուսուցչի կերպարն այսօր վաղուց հեռացել է այն դասականից, որին տարիներ շարոնակ սովոր է եղել հասարակությունը:

«Ականատես եմ եղել, որ ուսուցիչները աշակերտների ներկայությամբ իրար հետ «արա»-ով են խոսում, կան ուսուցիչներ, որոնք անվայելուչ են հագնվում: Օրինակ՝թափանցիկ վերնաշապիկ են հագնում, որի տակից ներքնազգեստը երևում է, տրիկոյով են դպրոց գալիս՝ առանց մտածելու, որ իրենց գործը միայն դաս տալը չէ: Ուսուցիչը նաև օրինակ է ծառայում աշակերտի համար: Գաղտնիք չէ, որ քիչ չեն եղել այն դեպքերը, որ ուսուցչի հանդեպ ունեցած մեծ հարգանքից ելնելով՝ աշակերտները սկսել են այդ առարկան ավելի լավ սովորել ու նույնիսկ հետագայում այդ մասնագիտության ուղղությամբ են շարունակել ուսումը: Այսինքն, որքան էլ մենք խոսենք ազատ վարքագիծ ունենալու մասին, պետք է միշտ հիշենք, որ ուսուցչի օրինակով նաև սերունդ է կրթվում: Եվ չի կարելի փողոցային ժարգոնը, ճղած ջինսե տաբատն ու նմանօրինակ այլ բաներ ուսուցիչների միջոցով ներմուծել դպրոց ու դրա անունը դնել 21-րդ դարի ազատ հասարակության կրթում»,- մեզ հետ զրույցում ասաց 30-ից ավելի տարիների աշխատանքային փորձ ունեցող ուսուցչուհիներից մեկը, ով, ցավոք, չցանկացավ իր անունը հրապարակել:

Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց նաև, որ վարքականոնից բացի հարկավոր է բարձրացնել նաև աշակերտների ու նրանց ծնողների վարքականոն ստեղծելու հարցը, քանի որ շատ են լինում դեպքեր, երբ ծնողներն են աշակերտների ներկայությամբ ուսուցիչների հետ անվայելուչ տոնով ու բառապաշարով խոսում:

«Շատ կարևոր է բարձրացնել նաև ուսուցիչների պաշտպանվածության հարցը, քանի որ այսօրվա պայմաններում սոցիալական ցանցերով և այլ աղբյուրներով, երբեմն տեղին, երբեմն էլ անտեղ, բոլոր ուսուցիչների մասին նսեմացնող կամ վարկաբեկող հայտարարություններ կամ տեղեկություններ են հրապարակվում: Բայց լավ կլինի, որ կոչ արվի, որպեսզի բոլոր ուսուցիչների հանդեպ նման ընդհանրական բառապաշարով հանդես չգան մարդիկ, այլ քննադատելիս հստակ նշեն ուսուցչի անունը, ազգանունը, դպրոցի համարը և այլ: Հակառակ դեպքում տպավորություն է ձևավորվում, թե քննադատությունը բոլորին է վերաբերում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, պետք չէ մոռանալ, որ այսօր կրթական հաստատություններն իրանակացնում են  ներառական կրթություն և այս հարցում նույնպես քիչ չեն խնդիրները: Այստեղ նույնպես կա մասնագետների պաշտպանվածության խնդիր, որը կրկին դուրս է մնացել քննարկումներից: Այսինքն, կրթական հաստատությունների ներկա գլոբալ խնդիրները մի կողմ թողնել ու խոսել միայն այս կամ այն ոչ այնքան հրատապ համարվող հատվածային խնդրի մասին, այնքան էլ ճիշտ չէ, կան նաև շատ այլ խնդիրներ նույնպես, որոնք նույնպես պետք է կանոնակարգել: Այսինքն, ամեն դեպքում հարցերի հանդեպ հատվածային մոտեցումը ավելի է խորացնում խնդիրը և ժամանակն է, ոչ թե բարի գործ կատարելու իմիտացիաներով զբաղվել, այլ կրթական ոլորտում հստակ բարեփոխումներ իրականացնելու ցանկությամբ ազգային կրթության հայեցակարգ մշակել ու այն ներդնել դպրոցներում:

Արմինե Գրիգորյան

Սարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարում