Հայաստանը նշում է բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձն է։
1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գունդ» ստեղծելու որոշում ընդունեց, 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ 1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն եւ ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:
Հայկական բանակի ձեւավորման կարեւորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, երբ ընթանում էր արցախյան պատերազմը, եւ ռազմական գործողություններում հիմնականում ներգրավված էին կամավորական ջոկատները:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



