Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռաֆայել Երանոսյանը՝ պաշտոնյաներից ստացած զանգերի, թատրոնի ու քաղաքական հումորի մասին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Քաղաքական հումորի, մշակույթի և մի շարք այլ թեմաների շուրջ «Փաստն» այս անգամ զրուցել է դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ: Ռաֆայել Երանոսյանը, որն իր մոնոներկայացումներով նաև քաղաքականությանն է անդրադառնում, ընդգծում է՝ հատկապես քաղաքական հումորների պարագայում յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը:

Իրավունք չեմ վերապահի ինչ–որ մեկին «ձեռք առնել»

«Յուրաքանչյուրն իր տեսակի համաձայն է ներկայացնում քաղաքական հումորը: Ես իմ տեսակով փորձում եմ ոչ ոքի չնեղացնել, այլ հումորի միջոցով փորձում եմ ներկայացնել իրականությունը, ինչը կա, ինչն արդիական է և ինչը տեսնում եմ: Ես ոչինչ չեմ հորինում, ոչինչ չեմ պեղում: Այդ ամենը իմ տեսանկյունից փորձում եմ հումորի միջոցով ներկայացնել: Անում եմ քաղաքական հումորներ՝ տեսնելով այն, ինչը մեր շրջապատում է տեղի ունենում թե՛ երեկ և թե՛ այսօր: Կներկայացնեմ նաև այն, ինչը կլինի վաղը: Ինչ էլ լինի, անդրադառնալու եմ»,–շեշտեց դերասանը:

Ամենակարևորներից մեկը, որը, իր խոսքով, հաշվի է առնում, հետևյալ սկզբունքն է. «Ինձ իրավունք չեմ վերապահի ինչ–որ մեկին «ձեռք առնել», որովհետև ինձ համար կարևոր է անձին չվիրավորելը»:

Նա շեշտեց՝ կարևորում է գրագետ հումորը, բայց չի ցանկանում գնահատական տալ դաշտում ստեղծագործող մյուս անձանց մասին. «Յուրաքանչյուրն իր գործն անում է այնքան, որքան կարողանում է: Ես իրավունք չունեմ ասելու՝ դու վատ արեցիր, կամ դու շատ լավ արեցիր: Ոչ էլ կարող եմ ասել՝ գովելի է, կամ ասել՝ էս ինչ էղավ, ախր մենք սրա՞ն էինք արժանի: Չեմ կարող, որովհետև շատ փոքր մարդ եմ այս բնագավառում»:

Ինչ վերաբերում է արձագանքներին, Ռաֆայել Երանոսյանը նշեց՝ հաշվի է առնում հատկապես առողջ արձագանքները և հենց դրանցում առկա շեշտադրումներն էլ ընդունում է: 

Պաշտոնյաներից ևս արձագանքներ  է ստանում:

«Ես թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանության ներկայացուցիչների մեջ ընկերներ ունեմ: Ներկայիս իշխանության հետ կապված կարող եմ ասել հետևյալը. այն մարդիկ, որոնց հետ ես ճանապարհ եմ անցել, արձագանքում են»,–ընդգծեց նա՝ հավելելով՝ այդ արձագանքները դրական են:

Չեմ ասում՝ մոռանանք, ջնջենք անցյալը, բայց նոր մոտեցում է պետք

Իսկ ընդհանրապես, անձամբ զանգեր չի ստանում. «Բայց ինչպես ասում են՝ մեր քաղաքը փոքր է: Մեկը մեկի հետ կիսվում է տպավորություններով, ու արձագանքը վերջում, այնուամենայնիվ, հասնում է ինձ»: 

Դերասանը թատրոններում առկա իրավիճակի ու ակնկալվող փոփոխությունների առումով իր պատկերացումն ունի:

«Թատրոնի բնագավառում ևս պետք է ինչ– որ փոփոխություններ լինեն: Պետք է լինեն նոր կադրեր, նոր մոտեցում, որովհետև, վերջիվերջո, 21–րդ դարում ենք ապրում ու հանդիսատեսն այսօր ուրիշ բան է ուզում: Այսօր հանդիսատեսին չես կարող խաբել, ինքն այսօր ուզում է մի ուրիշ խոսք, ուրիշ բան: Ինչ–որ մեկին չնեղացնելու համար իմ կարծիքն եմ ասում, բայց ինձ թվում է, որ թատրոններում էլ ինչ–որ բան պետք է փոխվի: Ես չեմ ասում՝ մոռանանք, ջնջենք անցյալը: Ոչ, դրանք պետք է լինեն, բայց պետք չէ անընդհատ մատուցել այն, ինչ հանդիսատեսը տարիներ շարունակ տեսել է: Ճիշտ է, այսօր մեր հանրապետությունում դժվար է գտնել նոր դրամատուրգներ, սցենարիստներ, բայց աշխարհում կա նոր դրամատուրգիա, որի հիման վրա ևս կարելի է ինչ–որ բաներ փորձել, տեղայնացնել դրանք: Մեծ հաշվով, ըստ իս, նոր մոտեցում է պետք, ժամանակի հետ պետք է քայլել»,–ասաց նա:

Հեղափոխության ձևն արդեն սովորել ենք

Ինչ վերաբերում է հնարավոր օպտիմալացման արդյունքում նաև մշակույթի նախարարության միավորմանը կրթության և գիտության նախարարության հետ, Ռ. Երանոսյանը նշեց, որ այս առումով արդյունքը կարելի է գնահատել ավելի ուշ: Ըստ դերասանի, օրենքը մշակողները երևի թե ավելի լավ են ուսումնասիրել նպատակահարմարությունը:

«Կարող է այսօր մենք դա չենք ընդունում, որովհետև ուրիշ բանի ենք սովոր, բայց այսօր աշխարհն ուրիշ բան է թելադրում, իսկ մենք շարժվում ենք առաջ և չի կարելի դոփել նույն տեղում: Սպասենք, տեսնենք՝ վաղն ինչ կլինի: Եթե վաղն էլ ինչ–որ բան չփոխվի, թեկուզև մեր բնագավառում, հեղափոխության ձևն արդեն սովորել ենք, մի բան կանենք, կփոխենք: Այդուհանդերձ, հուսով եմ, որ լավ առավոտ կլինի, և մենք այդ առավոտը պետք է վայելենք»,–նշեց մեր զրուցակիցը:

Չպետք է սպասեն ու ասեն՝ ես տաղանդավոր եմ...

Իսկ երիտասարդ դերասաններին Ռաֆայել Երանոսյանն իր օրինակով է խորհուրդ տալիս:

«Ես ո՛չ մեծահարուստի տղա եմ եղել, ո՛չ էլ իմ բարեկամների մեջ ռեժիսորներ, դերասաններ են եղել: Ես ուղղակի իմ աշխատանքի շնորհիվ, իմ նպատակին հասնելու համար փորձել եմ ամեն ինչ ինքս անել: Եվ յուրաքանչյուր դերասանի, որը սովորում է թատերական ինստիտուտում ու չգիտի, թե ավարտելուց հետո ինչ է անելու, կասեմ հետևյալը. մի լավ խոսք կա՝ տաշած քարը գետնին չի մնում: Այնպես որ, պետք է չսպասեն ու ասեն՝ ես տաղանդավոր եմ, ինչո՞ւ ինձ չեն նկատում: Եթե դու տանը նստած ես, քեզ, բնականաբար, ոչ ոք չի նկատի: Պետք է ձգտել: Ես հույսը միայն ինձ վրա եմ դնում»,–ասաց նա՝ կարևորելով նաև գործընկերների, ընկերների հետ համատեղ աշխատանքը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն