Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազգայնամոլության ալիքին տուրք տալով մենք միայն հերթական անգամ կհասնենք այնտեղ, որտեղից եկել ենք

ԲԼՈԳ

Կարեն Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկար էի մտածում՝ գրել, թե չգրել, բայց, այնուամենայնիվ, եկա այն եզրակացության, որ ավելի լավ է լինել բոլորի հետ ազնիվ և գուցեև կորցնել այս կամ այն ընթերցողի համակրանքը, քան զբաղվել կեղծավորությամբ մի քանի հոգու համակրանք ձեռք բերելու համար։
Եվ այսպես՝ երեկ մի պատգամավորի հայտարարությունից հետո կրկին արթնացավ Հայաստանի համար կործանարար ազգայնամոլության ալիքը։ Բնական է՝ այդ ալիքը մնաց պիտակավորումների, անվանարկումների, լուտանքների ու վիրավորանքների մակարդակում, ինչպես և եղել էր։ Հաշված ժամերի ընթացքում տարբեր «գործիչներ» շտապեցին հայտարարել, որ պետք է նրա նկատմամբ կիրառել սանկցիաներ, որ կան ազգի դավաճաններ, որ մենք արյուն ենք ոթել, որ «թե Մասիսին բան պատահի՝ (պատահել-պրծել է՝ իրենց մտածողությունը կրող նախնիների ձեռամբ) ազգովի կդառնան ֆիդայի», որ սակարկվում է Արցախի տարածքային ամբողջականությունը, որ պետք է ոչնչացնել Ադրբեջանը, որ պետք է ...
Իհարկե, հասկանալի է, որ սույն աշխարհացունց և դարակազմիկ հայտարարությունների հետևանքները (ներառյալ՝ կյանքով հատուցելը) կրելու են ոչ թե «Ֆեյսբուք» ցանցի լայնարձակ տիրույթներում նման կոչերով հանդես եկողները, այլ զինվորական և քաղաքացիական անձինք, սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնցից շատերը՝ ի դեմս նոր սերնդի, որևէ առնչություն չեն ունեցել ոչ այդ խնդրի ի հայտ գալու, ոչ էլ հետագա զարգացումների հետ։ Գոռում-գոչյուն սարքողները, վատագույն սցենարի դեպքում, կհասցնեն որևէ տոմս գնել ու փախչել Փարիզ կամ Մոսկվա՝ այնտեղ որդեգրելով Հայաստանի ու հայության «փրկիչների» զբաղմունքը, ինչպես իրենց գաղափարական հայրերն արեցին 95 տարի առաջ։ Ու մեծ հարց է՝ իրենց ուզածն անելուց հետո մենք որևէ լուրջ և ցանկալի նպատակի կհասնենք, թե՞ կրկին ստիպված կլինենք բավարարվել բարոյական հաղթանակներով։
Հավանաբար, շատերը մոռացել են մի այբբենական ճշմարտություն՝ 97 տարի է, ինչ մենք կրկին պետության տեր ենք։ Ու պետության շահերը վեր են ամեն ինչից։ Ներառյալ՝ որոշ ազգայնամոլների ախորժակից։ Եվ մեր իրական ընտրությունը հետևյալն է՝ ցանկանում ենք ունենալ պետականություն, թե՞ այն կզիջենք ուրիշներին և կբավարարվենք քաղցր հուշերով ու «Ստամբուլը պիտի լինի արյան ծով» կարգի երգեր հեղինակելով։ Մի փոքր շեղվելով՝ նշեմ, որ ինքս շատ եմ սիրում այդ երգը, բայց այն նվաստիս համար սոսկ արվեստի գործ է և պատմական դաս, այլ ոչ երբեք գաղափարական կամ գործնական ուղենիշ։ Ուղիղ հակառակը՝ արվեստի նման գործերի առկայությունը մեզանում վկայում է հենց դրանց հեղինակման ժամանակաշրջանում պետական մտածողության բացակայության մասին։
Մեզնից յուրաքանչյուրի գերագույն նպատակը պետք է լինի մեկը՝ գիտակցել, որ 4507 տարի առաջ այստեղ ստեղծվեց, եթե դա կարելի է այդպես անվանել, առաջին հայկական պետությունը և 4507 տարի հետո էլ այստեղ պիտի լինի հայկական պետություն։ Թե ինչպես այն կանվանվի՝ միապետություն, հանրապետություն, կայսրություն, համադաշնություն թե մի այլ բան՝ կորոշեն սերունդները, միակ բանը, որ պիտի լինի երաշխավորված՝ անվան մեջ «Հայաստան» կամ «Հայկական» բառի առկայությունն է (ի դեպ, հենց այդ պատճառով գտնում եմ, որ միակ անփոփոխելի հոդվածը ՀՀ Սահմանադրությունում պիտի լինի 12-րդը, այլ ոչ նման կարգավիճակ տրվի զանազան բաժակաճառերի)։
Այդ գործիչներից նրանց, ովքեր, այնուամենայնիվ, իրենց համարում են պետական կամ քաղաքական գործիչ և հավակնում են ստանձնելու պետության ղեկավարման պատասխանատվությունը (այո, հենց պատասխանատվությունը և ոչ գործառույթը կամ արտոնությունը) կոչ եմ անում հրաժարվել հայհոյախառն բառապաշարից և ներկայացնել խնդրի լուծման քայլ առ քայլ հաշվարկված և իրատեսական ծրագիր։ Իսկ եթե չունեն այդպիսին՝ ապա թող առհասարակ գոնե այդ թեմայով պահպանեն քար լռություն։ Ու նախապես էլ հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից՝ ընդունելով ԼՂՀ քաղաքացիություն, մշտական բնակություն հաստատելով ԼՂՀ-ում, ստանալով այնտեղ ընտրելու և ընտրվելու, ըստ այդմ՝ նաև ԼՂՀ ու ազատագրված տարածքների ճակատագիրը որոշելու և այդ հարցերի շուրջ Ադրբեջանի հետ բանակցելու իրավունք։
Նկատեմ, որ մի քանի ազգայնամոլների նկրտումներին հագուրդ տալը մեզ համար լինելու է ուղղակի կործանարար։ Նրանք, ովքեր այսօր Բաքուն գրավել են ձգտում, գուցե վաղը արթնանան Փարիզներում, իսկ այդ ամենի հետ որևէ առնչություն չունեցողներս ստիպված լինենք Երևանի պաշտպանության տարբերակներ մշակել։ Ընդ որում՝ հասկանալի չէ, թե ինչ պատասխան պիտի տան բոլոր նրանք, ովքեր տասնամյակներ ի վեր թթու են դրել այս խնդիրը, վերածել միջազգային առևտրի առարկայի, իսկ այն երկրին, որը պիտի բնականորեն ու տրամաբանորեն լիներ Հայաստանի եթե ոչ բարեկամն ու դաշնակիցը, ապա գոնե թիվ 1 առևտրային գործընկերը, դարձրել երդվյալ հակառակորդ։
Արդ՝ նախ և առաջ՝ պետք է վերջ տալ երկակի խաղերին։ Հայաստան պետության գոյությունը բոլորի թիվ մեկ կենսական հարցն է։ Եվ այս տեսակետից պիտի լինի շատ հստակ տարբաժանում՝ ՀՀ-ն պետք է հանդես գա որպես ՀՀ, ԼՂՀ-ն՝ որպես ԼՂՀ։ ՀՀ-ն պետք է բանակցի Ադրբեջանի հետ սահմանի բացման, ապառազմականացված գոտու ստեղծման, Արծվաշենի, սահմանային հսկողության հարցերի շուրջ։ Դրանով նաև բավական կօժանդակենք ԼՂՀ-ին, իսկ Հայաստանի շահերի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Իսկ ԼՂՀ կարգավիճակի և ազատագրված տարածքների խնդրի շուրջ թող բանակցի ԼՂՀ-ն։ Ինչ ընդունելի կլինի իրենց համար՝ ընդունելի կլինի նաև մեզ համար։
Եվ ամենակարևորը՝ սերնդափոխությունն անխուսափելի գործընթաց է, և նոր սերունդը ու վերջինիս ձևավորած իշխանությունը չպետք է ժառանգի այդ բեռը։ Այն պետք է զբաղվի հզոր, արդար ու կայուն պետության կառուցմամբ և ուրիշ ոչնչով։
Ուստիև պարզ է, որ գործող իշխանությունը, ըստ ամենայնի, վերջինն է, որում ներկայացված են հարցի ակունքներում կանգնած մարդիկ։ Եվ հենց նրանց է ուղղված կոչս՝ մինչև ձեր իշխանության ավարտը, այն է՝ 2017թ. ապրիլի 29-ը ներառյալ լուծեք խնդիրը։ Թե ինչպես՝ դուք ավելի լավ կիմանաք։
Իսկ ազգայնամոլության ալիքին տուրք տալով մենք միայն հերթական անգամ կհասնենք այնտեղ, որտեղից եկել ենք։ Միայն թե՝ դատարկաձեռն։

Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի 3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայովԳիշերվա հարձակումների հետևանքով Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում զոհվել է 20-ամյա տղամարդ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԱրտակարգ դրություն՝ կարմրուկի պատճառովՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»