Փաշինյանը՝ Ալիեւի հետ հանդիպման մասին. Ոչ մի արդյունք չի նախատեսվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈչ մի արդյունք չի նախատեսվել: Մոսկվայում ԵՏՀ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքների մասին հարցին:
«Ոչ մի արդյունք չկա: Դա պարզապես շփում էր: Ո՛չ Ալիեւը, ո՛չ ես արդյունքներ չէինք ակնկալում: Մենք պարզապես խոսել ենք: Իհարկե, մենք քննարկել ենք Ղարաբաղը: Բայց դա պաշտոնական բանակցություն չէ, մենք պարզապես խոսում ենք այս հիմնահարցի մեր ընկալումների մասին, այն մասին, թե մենք ինքներս ինչպես ենք ընկալում այդ խնդիրը, ինչպես են ընկալում մեր ժողովուրդները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



