ԱՄՆ-ը պատրաստ է վենեսուելացիներին 20 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել․ Պոմպեո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ամերիկյան պետությունների կազմակերպության մյուս անդամներին կոչ է արել պաշտպանել Վենեսուելայում ժողովրդավարությունը եւ մերժել «Մադուրոյի գոյություն չունեցող» ռեժիմը՝ հայտնում է Bloomberg-ը։
Նա նաեւ կոչ է արել սատարել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, ում ԱՄՆ-ը ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ։ Պոմպեոն հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է 20 մլն դոլարի չափով հումանիտար օգնություն տրամադրել վենեսուելացիներին։
Նա նաեւ Նիկոլաս Մադուրոյին նախազգուշացրել է ուժ չկիրառել զանգվածային ցույցերի ժամանակ։ «Բանավեճերի ժամանակը սպառվել է։ Նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմը ոչ լեգիտիմ է»,- ասել է Պոմպեոն։ Նա պահանջել է, որ զինվորականները, որոնց ղեկավարությունն իր հավատարմությունն է հայտնել Մադուրոյին, պաշտպանեն Գուայդոյին
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



