Մանկատան երեխան ընկել է պատուհանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը արտակարգ դեպք է տեղի ունեցել։ 2008 թվականին ծնված սաներից մեկը ընկել է զգեստապարահարանից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ոստիկանության լրատվության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Նա նշեց, որ ահանզանգը ստացել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցից։
«Մեկնած խումբը պարզել է, որ երեխան 2008 թ. ծնված տղա երեխա է։ Ըստ նախնական վարկածի` վայր է ընկել զգեստապահարանից։ Այս պահին նյութեր են նախապատրաստվում», -ասաց Ջանոյանը։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նյարդավիրաբույժ Սամվել Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեխան ամբուլատոր զննության է ենթարկվել և արդեն տեղափոխվել է մանկատուն․ «Երեխայի մոտ նյարդավիրաբուժական տեսանկյունից որևէ խնդիր չի հայտնաբերվել»։
Նշենք, որ որոշ տարածված տեղեկությունների համաձայն` երեխան ընկել է ոչ թե զգեստապահարանից, այլ` մանկատան երկրորդ հարկի պատուհանից։



