Հայաստանը նախատեսում է ռազմական կցորդ ունենալ Ուկրաինայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանը նախատեսում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ ունենալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ լարտվական ծառայությունից։
Համապատասխան հաստիք ստեղծելու նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 24-ի օրակարգում։ Հարցը կառավարության քննարկման է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նախագծի հեղինակների կարծիքով՝ Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդի առկայության պարագայում հնարավորություն կընձեռվի նոր լիցք հաղորդել հայ-ուկրաինական ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական կապերին՝ զարգացնելով նշված ուղղություններով հայ-ուկրաինական համագործակցությունը, տեղում և ժամանակին տիրապետել և արձագանքել ինչպես ՀՀ շահերին առնչվող գործընթացներին, այնպես էլ պաշտոնական ու այլ խողովակնորով շրջանառվող ռազմաքաղաքական տեղեկատվությանը:
Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդություն հիմնելու դեպքում միաժամանակ հնարավորություն կընձեռվի հետևել նաև արևելաեվրոպական երկրներում ընթացող ռազմական և ռազմաքաղաքական զարգացումներին և գործընթացներին:
Նշենք, որ Հայաստանը ռազմական կցորդ ունի Ռուսաստանում եւ նույն որոշման նախագծով նախատեսվում է Ռուսաստանում ավելացնել եւս մեկ հաստիք՝ կցորդի օգնականի համար։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



