Հովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԵրեկ հրապարակվել է ՀՀ ՔԿ հայտարարությունը՝ կապված Կոտայքի մարզում անտառային ֆոնդի հողերի մասնավորեցման գործընթացի հետ: Այս տեղեկությանն անդրադարձած որոշ լրատվամիջոցների հրապարակումներում հողատարածք ձեռք բերած անձանց թվում շեշտվում է նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը: Orer.am-ի թղթակիցը այսօր կապ է հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ: Նա նշեց, որ ինքը մատնանշված տարածքում հողկտոր չունի և որ նման տեղեկությունները հերթական հերյուրանքն են իր հասցեին:
Հավելենք, որ Աբրահամյանը Քննչական կոմիտե հրավիրվել է ոչ թե որևէ հողատարածքի՝ իրեն պատկանելու կամ չպատկանելու շուրջ բացատրություններ տալու, այլ ուղղակի պարզաբանելու, թե ինչպես և ինչ նպատակով է կայացվել կառավարության որոշումը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



