Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում
ՍՊՈՐՏՎնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ գավաթային խաղում, հաղորդում է Evening Standard-ը:
Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը հունվարի 10-ին վերսկսել է մարզումները վնասվածքից հետո եւ մոտ է ընդհանուր խումբ վերադառնալուն: «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կհանդիպեն հունվարի 25-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ծննդյան 30-րդ տարեդարձը նշած Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



