Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարականի դիմում չի գրել և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի ներկայացրել: Այդ մասին շրջանառվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասաց Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետն անդրադարձավ օգտատերերի հարցին, թե արդյո՞ք նա չի փոշմանել այդ պաշտոնը ստանձնելուց հետո:
«Երբ գնում ես ծառայության, ապա փոշմանելու կամ չփոշմանելու հարց չկա: Դու ի սկզբանե գիտակցում ես, թե ուր ես գնում և ինչի համար: Իհարկե, պատասխանատվությունն ահռելի է, սակայն սա ծառայություն է և պետք է այն կատարել»,-ասաց Հայկ Մարությանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



