«Արմավիր» ՔԿՀ-ում 37-ամյա դատապարտյալի դի են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիր» քրեակատարողական հիմնարկում երեկ՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18։15-ի սահմաններում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ՝ 37-ամյա Սահակ Սահակյանին քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են թիվ 79 խցում՝ մահացած։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Սահակյանը նշված խցի երկհարկանի մահճակալի վրայից ինքնազգացողության վատացման պատճառով վայր է ընկել փայտյա պահարանի վրա, որից հետո էլ՝ հատակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Սահակյանը դատապարտված է եղել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին կետի (սպանություն), 258 հոդ. 3-րդ մասի 4-րդ կետի, և 188 հոդ. 1-ին մասի հատկանիշներով։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



