Մոսկվայի կենտրոնում տղամարդը կրակ է բացել իրեն առևանգողների ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի կենտրոնում անհայտ անձինք առևանգել են մի տղամարդու՝ փորձելով նրանից գումար կորզել, սակայն վերջինս հաջողվել է փախչել, ինչից հետո նա կրակ է բացել հանցագործների ուղղությամբ, հաղորդում է РЕН ТВ-ն:
Հաղորդվում է, որ հանցագործներն առևանգել են տղամարդուն և ուղևորվել վերջինիս տուն՝ պահանջելով իրենց 20 միլիոն ռուբլի տալ, սակայն իր տան մոտ պատանդին հաջողվել է դուրս պրծնել նրանց ձեռքից ու փակվել իր զրահապատ Mercedes-Benz Gelandewagen ավտոմեքենայում, որտեղից էլ նա կրակ է բացել հանցագործների ուղղությամբ:
Տղամարդն իր մեքենայով բախվել է իրեն առևանգողների մեքենային, ինչի հետևանքով նրանցի մեկն արգելափակված է մնացել:
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները՝ փորձելով պարզել միջադեպի բոլոր հանգամանքները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



