Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Lավ չէ, որ հայկական կողմը հրապարակայնորեն չի ներկայացնում, թե հանդիպումներում ինչ պահանջներ է դնում ադրբեջանական կողմի առջև. Արթուր Մարտիրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հունվարի 16-ին Փարիզում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ու դրանից հետո եղած հաղորդագրություններին շատ զգույշ լավատեսությամբ պետք է մոտենալ: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց` կարևորը ոչ թե հանդիպումից հետո ասվածն է, այլ այն, թե ինչ է արվելու հանդիպումից հետո:

«Արդեն մոտ 20 տարի է՝ ինձ հարցնում են՝ բանակցություններում առաջընթաց ինչո՞ւ չկա: Պատասխանը պարզ է, բանակցային դասագրքից է․ եթե չկա վստահություն կողմերի միջև, հնարավոր չէ գտնել բանակցային լուծում սեղանի շուրջ: Իսկ այդ վստահությունն ստեղծելը շատ երկար ժամանակ է պահանջում, և մեկ վայրկյանում կարելի է այն զրոյի հավասարեցնել, դրա վերականգնման համար պահանջվելու են տրանսակցիոն ջանքեր՝ «ասել է, արել է» սկզբունքով, և ավելի շատ ժամանակ»,- ասաց նա:

Բանակցային գործի մասնագետն օրինակ բերեց՝ Կիպրոսի հարցով կողմերը փորձում էին ինչ-որ չափով վստահություն ձեռք բերել, ԵՄ-ը ահագին գումարներ էր ծախսում դրա համար: «Վստահությունը կողմերի միջև բանակցություններում պարտադիր է, որ լինի: Բայց դրա առկայություն դեպքում պարտադիր չէ, որ հիմնախնդիրը արագ կլուծվի»,- ասաց նա:

Մարտիրոսյանը հավելեց, որ բացի դրանից, հիմնախնդրի կարգավորման համար ցանկալի է, որ կողմերն ունենան ընդհանուր պատկերացում իրենց համար ձեռնտու բարիդրացիության մասին, և նրանց արժեհամակարգերը համընկնեն:

«Այդպես Կիպրոսի հիմնախնդրի դեպքում որպես հաշտեցման և վստահության քայլ ընդունվեց Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք Դուշանբեի պայմանավորվածությունները կատարելը, սահմանում իրավիճակը չլարելը արդեն խոսքից գործի անցնել չի նշանակում, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց․ «Երբ փոխվում է կողմերից մեկի ղեկավարությունը, միշտ կա հնարավորություն քաղաքականություն փոխելու, և դա դասական մոտեցում է նաև միջնորդների համար:  

Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ այդ հնարավորության առկայությունը, ադրբեջանական կողմի նոր երկխոսության գնալը դեռևս չի նշանակում, որ շատ բան բանակցային գործընթացում փոխվելու է:

«Ինձ թվում է՝ Ալիևը եկել, հասել է այն պահին, որ հասկացել է՝ ուժի միջոցով բանակցային գործընթացի վրա ազդելը լավ արդյունք, ապագա չունի: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց , որ պատերազմով տարածքներ վերադարձնել չի կարող: Նա չի կարող համոզված լինել, որ հայկական կողմի նկատմամբ իր առավելությունը շատ մեծ է: Այնպես որ, ինքն ինչ-որ չափով արդեն պատրաստ էր իրեն այսպես պահելու, նրան անհրաժեշտ է եղել դա իր դեմքը փրկելու համար, և այդ հնարավորությունը նրան տրվել է. փոխվել է Հայաստանի ղեկավարությունը: Բայց հարց է, թե ինչքանով է ինքը պատրաստ, ինչքանով է ինքը կարող այդ հնարավորությունն օգտագործել: Ինքն էլ մնացել է իր հակահայկական քարոզի ծուղակում: Դա կարող է իր համար բարդացնել վստահության ստեղծման համար անհրաժեշտ միջոցներն ընտրելու գործընթացը»,- ասաց նա:

Արթուր Մարտիրոսյանն ընդհանրական որակեց արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը, ըստ որի, կողմերը պատրաստակամություն են դրսևորել կոնկրետ քայլեր ձեռնարկել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:

«Կան դասական մոտեցումներ վստահության ձեռքբերման մասին․ այդ գործընթացն ինչ-որ քայլեր է ենթադրում․ դա կարող է լինել մամուլի, քարոզի միջոցով ժողովուրդներին նախապատրաստելը, դա պետք է արվի պետության կողմից»,- ասաց նա:

Արթուր Մարտիրոսյանը, սակայն, նկատեց, որ այդ գործընթացին նախապատրաստվելը երկու երկրներում տարբեր կերպ պետք է լինի, որովհետև եթե Հայաստանում կարելի է համարել, որ մամուլն ազատ է, ապա Ադրբեջանում այդպես չէ, պետությունը կարող է այնտեղ ամեն ինչ իր վերահսկողության տակ վերցրել: «Դա պետք է փոխվի, որ հնարավոր լինի վստահություն ստեղծել»,- ասաց նա:

Ադրբեջանը, ըստ բանակցային գործի մասնագետի, առաջնորդվում է հետևյալ գաղափարախոսությամբ․ «Եթե չես կարողանում պատերազմով հաղթել թշնամուդ, փորձի՛ր նրան համբուրել»: «Այդ համբուրելը, դեռ պարզ չէ, մեզ համար լավ կարո՞ղ է լինել: Մեզ մոտ կան բազմաթիվ կազմակերպություններ, որ նախապատրաստվել են խաղաղության գործընթացին, իսկ հակառակ կողմում նման բան չկա, եթե լինի էլ, ապա վերահսկվելու է «սուլթան» Ալիևի կողմից»,- ասաց նա՝ նկատելով, որ չպետք է մոռանալ նաև Ադրբեջանի արժեքների, ավանդույթների մասին, որոնք հեռու են ժողովրդավարությունից:

Խաղաղության նախապատրաստման և կողմերի միջև վստահության ստեղծման գործընթացը պետք է որոշակի քայլեր ենթադրի։ Արթուր Մարտիրոսյանը մատնանշեց իր փորձը իսրայելապաղեստինյան հակամարտության ժամանակ․ իրենք` որպես միջնորդ, դիմում էին պաղեստինական խմբին, որ ներկայացնեն ցուցակ, թե ինչ են ուզում, որ իսրայելական կողմն անի՝ վերջինիս նկատմամբ վստահություն ունենալու համար, նույնը ասվում էր նաև իսրայելական կողմին:

«Սրանք շատ կոնկրետ խնդիրներ են, որոնք պետք է բարձրացվեն: Մենք, առանց տեսնելու, թե հայ-ադրբեջանական կողմերը ինչ են զրուցել, բանակցել, չենք կարող կանխատեսումներ անել»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ է կարծում՝ այն, որ ադրբեջանական կողմն արդեն խոսում է հայկական կողմի հետ որոշակի փոխըմբռնման մասին, չի՞ նշանակում, որ հայկական կողմը բավարարել է նրա որոշակի ցանկություններ, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց․ «Շատերը մտածում են զիջումների մասին: Ո՛չ: Պարտադիր չէ, որ մենք զիջումներ արած լինենք: Նախևառաջ մենք պետք է պատկերացնենք, որ Ադրբեջանն այնքան էլ լավ վիճակում չէ, որովհետև մնացել է իրենց մոտ 5 տարի, որ նավթի պաշարները սկսել են կտրուկ կրճատվել, գնալով նավթի գինն էլ է ընկնում, տնտեսական խնդիրներ են ակնկալվում: Եվ պարզ է, որ եթե նրանք շարունակեն նույն կերպ մոտենալ խնդրին, գալու է մի պահ, որ պետք է պատերազմեն, այդ դեպքում էլ շատ վատ վիճակում են հայտնվելու: Դրա համար պետք է այլ կերպ վարվեն: Այդ պատճառով նրանք մտածում են, որ ավելի ճիշտ կլինի հնարավորությունն օգտագործել․ նոր բանակցող կա հակառակ կողմում, կարելի է փորձել: Պատկերացնենք՝ եթե Սերժ Սարգսյանը լիներ նորից Ալիևի հետ բանակցողը, նա այդ դեպքում ի՞նչ պետք է ասեր իր հասարակությանը, ինչո՞ւ է նա փոխում իր մոտեցումը: Հիմա արդեն իրավիճակն այլ  է․ ասում են՝ նոր մարդ է եկել իշխանության, մենք էլ փորձում ենք հիմնահարցը խաղաղությամբ լուծել: Թե ինչ կստացվի այսօր եղածից, մեծապես կախված է նաև միջնորդական առաքելություն իրականացնողներից»:

Վստահություն ստեղծելու համար, ամեն դեպքում, Ադրբեջանը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի՝ հրաժարվի ռազմական հռետորաբանությունից, սահմաններից հետ քաշի իր դիպուկահարներին: Այս համատեքստում, Արթուր Մարտիրոսյանը նկատեց, այդքան էլ լավ չէ, որ հայկական կողմը հրապարակային չի ներկայացնում, թե հանդիպումներում ինչ պահանջներ է դնում ադրբեջանական կողմի առջև:

«Վարչապետ Փաշինյանն սկզբից հայտարարեց, թե Արցախի փոխարեն իրենք չեն բանակցելու, բայց այդ դեպքում ինչի՞ համար են այդ հանդիպումները, իհարկե, բանակցությունների: Չես կարող քո դիրքն ամրապնդելու համար ձևաչափ փոխել, բոլորին քո ուզած ձևաչափը պարտադրել: Կա՛մ պետք է ասես՝ ես չեմ բանակցում, ընդհանրապես բանակցություններ չեն լինելու, կա՛մ պետք է մտնես բանակցությունների մեջ, բանակցես և պարտադրես, որ քո ցանկացած ձևաչափը լինի: Երկրորդ մոտեցումն ավելի ճիշտ է: Եվ ցանկալի կլինի, որ իմանանք, թե ինչ ցանկություններ ու մոտեցումներ մենք ունենք»,- ասաց նա:

Մարտիրոսյանը հիշատակեց անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ բանակցային գործընթացը բաց է լինելու հանրության առջև, գաղտնիքներ չեն լինելու: «Իհարկե, ամեն ինչ չի կարող լինել թափանցիկ: Կան խոսակցություններ, որոնք փակ պետք է լինեն: Բայց այսօր մեր իշխանությունները, արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է ավելին ասեն, քան ասվում է: Արտգործնախարարությունը անմիջապես հետո պետք է մամուլի ասուլիս տար, լրագրողների հարցերին պատասխաներ: Եթե նրանք չեն անում, ապա իրենք տարածք են ստեղծում կոնսպիրատիվ կանխատեսումների համար»,- ասաց նա:

Արթուր Մարտիրոսյանը, ամփոփելով իր խոսքը, նշեց, որ պարզ է՝ հիմնախնդրի լուծումը դեռ երկար ժամանակ է պահանջելու, հիմա պարզապես պետք է քայլեր ձեռնարկվեն, որ դրան ուղղված գործընթացը խաղաղ լինի: Իսկ այդ հարցում, ըստ նրա,  չկան և չեն մատնանշվում հստակ քայլեր:

«Այս հանդիպումները շատ նախնական են և ներշնչում են զգուշավոր լավատեսություն այն առումով, որ հնարավոր է՝ մենք տեսնում ենք զինված դիմադրության ցածր ինտենսիվության փուլի ավարտի սկիզբ: Այս նոր սկիզբը հեշտ չի լինելու: Պետք է տեսնել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու կողմերը: Այն, որ կողմերից մեկի քայլերը ցույց են տալիս, որ այնուամենայնիվ պատրաստվում է պատերազմի, ոչ մի վստահություն չի կարող ներշնչել մեզ: Կարծում եմ՝ Ալիևը պատերազմի այլընտրանքը պահելու է, բայց իր ժողովրդին ասելու է, որ եկեք՝ այս մի հնարավորությունն էլ օգտագործենք: Մենք էլ չենք կարող վստահել նրան, երբ ակնհայտ է, որ նա պատերազմի է պատրաստվում»,- ասաց նա:

«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Գիտնականը բացահայտել է մի սովորություն, որը կրկնապատկում է հանկարծակի մահվան ռիսկը Բացահայտվել է «բարետես արտաքինով աղջիկներ»-ի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ (տեսանյութ) Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՔաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Ուսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբԵրրորդ համաշխարհային պատերազմն սկսված էՊետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները մարտի 21-ին Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Հրթիռ է ընկել Երուսաղեմում հայկական թաղամասի մոտ (տեսանյութ) Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Արարատ Միրզոյան «Նապոլին» նվազագույն հաշվով հաղթեց «Կալյարիին» ՀՀ պետական պարտքը կառավարելի է. Ֆինանսների նախարարություն Հաջորդ մրցաշրջանում ես այլևս չեմ լինի «Ատլետիկի» գլխավոր մարզիչը․ Էռնեստո Վալվերդե Իրանցի բարձրաստիճան հետախուզույզ է սպանվել Վստահ ընթացքի մեջ ենք․ Գոռ Հակոբյանի կնոջ նոր գրառումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր նավթահանքերում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն Մասնավոր ինքնաթիռ է կործանվել Մոսկվայում՝ երկու մարդ զոհվել է Բռնnւթյան ենթարկված երեխայի կենսաբանական մայրը սպասում է իր 5-րդ երեխային 52 երկրի քաղաքացիներ օգտվել են Հայաստանի տարածքից Իրանից դուրս գալու համար, բայց միայն ՀՀ երկու քաղաքացի է ցանկացել վերադառնալ «Փյունիկի» հարձակվողը տեղափոխվել է լիտվական ակումբ Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Իրանական հրթիռի բեկորը ընկել է Երուսաղեմի Հին քաղաքում՝ պատճառելով վնասներ. Իսրայելի ԱԳՆ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Եթե չկա նավթ Հունգարիայի համար, չի լինի գումար Ուկրաինայի համար. Օրբան Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանԱրա Ֆիդանյանին նոր պաշտոնի նշանակեցին Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանԹշնամին սխալվում էր՝ ենթադրելով, թե Իրանը մեկ-երկու օրում կփլուզվի. Խամենեի Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում