ԱՄՆ-ի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով չեղարկվել է ավելի քան հազար չվերթ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտգործնախարարության ճգնաժամային կենտրոնը զգուշացրել է Ռուսաստանի քաղաքացիներին դեպի ԱՄՆ ավելի քան հազար չվերթի չեղարկման մասին: Պատճառը Միացյալ Նահանգներում տեղացող հորդառատ անձրևներն ու առատ ձյունն են: Այդ մասին ասված է կենտրոնի Twitter-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
«ԱՄՆ-ի կենտրոնական և հյուսիսարևելյան հատվածներում հորդառատ անձրևների և ձյան տեղումների պատճառով Չիկագոյի, Բոստոնի, Նյու Յորքի և մի շարք այլ քաղաքների օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան հազար չվերթ», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելին, Նյու Ջերսի և Փենսիլվանիա նահանգներում վատ եղանակի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



