Խոշոր պայթյուն Հրազդանում. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանությունում եւ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված բնակարանից պայթյունի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանի բնակիչ, 21-ամյա Սարմեն Հակոբյանին եւ նշված բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 68-ամյա Էլզա Մանուչարյանին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ Երեւան՝ Այրվածքաբանական կենտրոն: Կայքի տեղեկություններով` Է. Մանուչարյանը նշված բնակարանում միայնակ է մնում, թոռնիկը ծառայում է Հայոց բանակում, տղան` պատիժն է կրում ազատազրկման վայրում: Սարմենը այսօր այցելել է տատիկին եւ փորձել է 3 կգ-ոց իրանական արտադրության գազաբալոնից դադարեցնել գազի արտահոսքը, ինչի հետեւանքով էլ առաջացել է պայթյուն եւ վնասվել է տան դուռը, պատերը եւ այլ իրեր:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:



