Արարատի մարզի Ոստան գյուղում ականանետի չպայթած արկ է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 18-ին, ժամը 12:57-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի Սևակի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում, զինամթերք է նկատվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրատեխնիկական «Բ» խումբը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



