ՀՀԿ-ն ԳՄ նիստ է անցկացնելու. այն կվարի Սերժ Սարգսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, վաղը ժամը 18։00-ին, Գործադիր մարմնի նիստ է անցկացնլու, որը վարելու է ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։
«Կուսակցության կանոնադրության համաձայն՝ մշտական գործող ղեկավար մարմնի նիստերը հրավիրում ու վարում է կուսակցության նախագահը»,- նշեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչ օրակարգ է լինելու, Թադևոսյանը պատասխանեց. «Օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմին անդամների առաջարկությունների հիման վրա»,- հավելեց ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահը։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



