Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մոսկվա-Երևան երթուղու վթարից տուժած ևս մեկ հիվանդ բարեհաջող վիրահատվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հետևանքով գլխի և դաստակի բաց վերքեր ունեցող տուժածներից մեկը Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում  այսօր վիրահատվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանի կողմից արված  բարդ վիրահատությունը բարեհաջող է անցել:  Հիվանդին անմիջապես վիրահատությունից հետո այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

«Նախարարի հանձնարարականով հիվանդը  հոսպիտալացվել է, այնուհետև  կատարվել է ճակատային շերտի և ձեռքի դաստակի դեֆեկտի վիրահատություն: Երկու վիրահատություններն էլ բարեհաջող են անցել, հիվանդը հետվիրահատական շրջանում է, վիճակը կայուն է»,- նշեց Արտավազդ Սահակյանը:

Նրա տեղեկացմամբ` երկու ամիս անց  նախատեսվում է, որ  վթարից տուժած երիտասարդը կենթարկվի ևս մեկ` ջղերի պլաստիկ վիրահատության: Մասնագետի վստահեցմամբ` մեկ տարի անց հիվանդը կկարողանա լիովին ապաքինվել:

Պատասխանելով լրագրողների հարցին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ երեկ  այցելել է ավտոբուսի վթարից տուժած Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բժշկական օգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող տուժածին: Ռուս մասնագետների հետ հիվանդի բուժման ռազմավարության քննարկման արդյունքում որոշվել է կատարել բարձր տեխնոլոգիական միջամտություն պահանջող երկու վիրահատություն: Այս և ՌԴ-ում գտնվող մյուս հիվանդների բուժման մանրամասները քննարկվել են նաև ՌԴ առողջապահութ յան նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ:

«Մոսկվայում բուժվող հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության:  Այսօր  առավոտյան կատարվել է վիրահատություն, որը հաջողությամբ է ավարտվել:  Սպասվում է ևս մեկ վիրահատություն:  Ողնաշարի պարանոցային հատվածում պետք է նոր ֆիքսացիա իրականացվի: Մյուս հիվանդներն անցնում են իրենց բուժման փուլը: Կա ևս մեկ հիվանդ, ում առողջական վիճակը ծանր էր վթարի առաջին օրերից, սակայն նրա մոտ էլ առկա է դրական դինամիկա, վիճակի  կայունացում»,- նշեց Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ  մասնագետների ջանքերով հիվանդները կանցնեն ոչ միայն ապաքինման , այլև ամբողջական վերականգնողական բուժման փուլ:

Այս պահի դրությամբ` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժումը դեռ շարունակում է վթարից տուժած 2 հիվանդ:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այօրվա տվյալներով` բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հինգ տուժած: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու հիվանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Բուժօգնությունն իրականացվում է ողջ ծավալով: 

 

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՕգոստոսին Հայաստանում սկսվում է նոր ալիքՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանՋո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WP29-ամյա տղամարդը առևանգել է նորապսակ զույգի երեխային՝ հարսանիքի ժամանակԼիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանԱրաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Փաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՌուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Պարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպшնել մորը Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Երբ կավարտվի ռnւս-nւկրաինական պատերազմըՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Հաճախակի քոր, մաշկի գունափոխում, ինչպես է զարգանում թաքնված քաղցկեղըԳազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել էԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԹրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է