Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գյումրիում շատ կարևոր է յուրաքանչյուր 10–20–30 աշխատատեղը». «Անուշարանի» տնօրենը պարզաբանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթի հունվարի 15–ի համարում գրել էինք, որ մեր ունեցած տեղեկություններով, Գյումրիում գործող հրուշակեղենի «Անուշարան» ֆաբրիկան այլևս չի գործի: Պատճառը, ըստ մեր հրապարակման, իշխանությունների հետ ունեցած խնդիրներն են, ըստ որի՝ սեփականատերերը որոշել են այս բիզնեսը տեղափոխել Դուբայ: Հրապարակման մեջ ընդգծվել էր նաև, որ նշվածի հետևանքով 600 աշխատող գործազուրկ է մնում: Նշենք, որ ֆաբրիկան պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: 

Հրապարակումից հետո «Փաստ» օրաթերթի խմբագրություն է զանգահարել «Անուշարան» գործարանի տնօրեն Յուրի Նազարյանը և իր մտահոգությունը հայտնել նշվածի վերաբերյալ: 

«Մենք բացվել ենք հինգ տարի առաջ, և այս ընթացքում մեր գործունեության մեջ ոչինչ չի փոխվել: Հակառակը, անընդհատ ներդրումներ են արվել, անընդհատ փոփոխություններ են իրականացվել, որ իրավիճակը դեպի ավելի լավը գնա: Գյումրիում շատ կարևոր է յուրաքանչյուր 10, 20, 30, 40 աշխատատեղը»,– մեզ հետ զրույցում ասաց Յուրի Նազարյանը՝ ընդգծելով, որ նման տեղեկություններ թեև ավելի վաղ ևս տարածվել էին, բայց իրականության հետ որևէ աղերս չունեն:

«Բացի նրանից, որ ինֆորմացիան ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, նաև մեզ շատ վնասում է: Այդ հրապարակումներից հետո խանութների հետ միշտ խնդիրներ ենք ունենում: Արդեն մի քանի անգամ է, ինչ «Անուշարանի» հետ կապված նման լուր է գրվում, որն ընդհանրապես կապ չունի իրականության հետ: Անընդհատ խանութներից զանգահարում են ու ասում, որ եթե փակվում եք՝ եկեք, ապրանքները հետ տարեք, որովհետև ձեզ մոտ խնդիր կա: Իրականում խնդիր չկա, մենք արագ տեմպերով և լավ աշխատում ենք, մեզ մոտ ոչինչ չի փոխվել»,–ասաց գործարանի տնօրենը:

Նա ընդգծեց, որ ոչ միայն չեն փակվում, այլև ինչպես ամեն տարի, այս տարի ևս տոներից հետո նոր աշխատակիցներ ներգրավելու վերաբերյալ հայտարարություններ են արել:

«Հիմա նոր տեսականի ենք ուզում արտադրել: Եվ արդեն 7 օր է հայտարարություններ ենք տվել այն մասին, որ նոր մասնագետներ են պահանջվում: Կան հայտարարություններ, ըստ որոնց՝ շատ աշխատատեղեր ունենք, մարդկանց հրավիրում ենք աշխատանքի»,–ասաց մեր զրուցակիցը:

Յուրի Նազարյանը ընդգծեց՝ հաշվի առնելով խանութների վճարունակությունը, ֆինանսական վիճակը, Շիրակի մարզում աշխատելը, աշխատատեղ ստեղծելը, առևտուր անելն առհասարակ շատ դժվար է: 

«Մենք մեր ապրանքները հիմնականում Շիրակի և Լոռու մարզերում ենք տարածում: Եվ եթե այս տարածաշրջանները համեմատենք Երևանի, թեկուզև մնացածների հետ, ապա այս մարզերում նման գործունեություն ծավալելը դժվար է: Նախ դժվար է նրանով, որ մեծ շուկա չէ: Մենք չենք կարողանում ապրանքը շատ հեռու տանել: Օրինակ, խմորեղենի ժամկետը շատ կարճ է, և հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շատ հեռու չենք կարողանում տանել: Հիմնականում տարածաշրջանում ենք աշխատում, ինչը ևս դժվար է: Ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ ցանկացած նման հրապարակում շատ բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա, զանգում են, ապրանքը հետ վերադարձնում, ինչը խնդիր է առաջացնում»,–ասաց տնօրենը: 

Հավելենք նաև, որ վերոնշյալի շուրջ պարզաբանում էր ներկայացրել նաև Սամվել Բալասանյանի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից