Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հարսնացու հյուսիսից» ֆիլմի հերոսները 30 տարի անց

ԼԱՅՖ

Newmag.am-ը գրում է.

Կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը բարի ու զուսպ մարդ է: Նկարահանումներն սկսելուց առաջ հավաքել է խումբն ու խնդիր է դրել բոլորի առջև. «Մենք կոմեդիա ենք նկարում: Ես ուզում եմ, որ բոլորը լավ տրամադրություն ունենան»: Իսկ երբ Ջիգարխանյանը մի ամբողջ օր ուշացավ նկարահանումից, ռեժիսորը ձայնը չբարձրացրեց: Ատամները սեղմեց ու ապրումը ներս գցեց:

texekanq

«Երջանկության մեխանիկան», «Օտար խաղերը» դեռ հետո պիտի նկարահանվեին: «Հարսնացու հյուսիսից» ֆիլմը նրա առաջին լիամետրաժ կինոն էր: Այդ օրը դրվագը նկարահանվեց առանց Ջիգարխանյանի: Հիշո՞ւմ եք: Հայաստանցիներին դիմավորելուց հետո բոլորը մոտոցիկլետներով գյուղ են սլանում: Հիշեցի՞ք: Սերոբն իր հպարտությունը` կոստյումը, պահել էր գլխից վեր: Պարզվում է՝ պահողը Ջիգարխանյանը չէ: Ուրիշ մարդ է: Այս մասին պատմեց Երվանդ Մանարյանը: «Բայց չասեք,- զգուշացրեց,- Արմենը վատ չզգա»: Արդեն ասացինք:

Չոբոտի գյուղը, որն այժմ Մոսկվայի Պերեդելկինո արվարձանն է

-Ճի՞շտ է, որ Երվանդը Ձեր նյարդերի վրա ազդում էր,- հարցնում եմ Արմեն Ջիգարխանյանին:

Ծիծաղում է, բայց ո′չ «չէ» է ասում, ո′չ «այո»: Այս ֆիլմի նկարահանումները լավ չի հիշում:

-Եթե հիշողությանս զոռ տամ, կհիշեմ… բայց դա կլինի «զոռ տալ»: Հասկանո՞ւմ ես` ինչ եմ ասում:

Ես հասկանում եմ: 250-ից ավելի ֆիլմերում է նկարահանվել: Ինչպե՞ս հիշի:

-Բայց որ մտածում եմ էդ ֆիլմի մասին, ինչ-որ լավ բաներ են միանում: Կինոն չեմ հիշում: Լավ հիշում եմ տրամադրությունը: Խառը ժողովուրդ էր հավաքվել` ռուսներ, հայեր, գյուղից, Մոսկվայից: Բայց զարմանալի խումբ էր: Բոլորը լավ մարդիկ էին:

Ես փորձում եմ մանրամասներ «պոկել»:

-Ի՞նչ եք կարծում Վալյան սառը չէ՞ր:

-Նայած ում համար,- չի հանձնվում Ջիգարխանյանը:

-Ձե′զ համար:

-Երկար տարիներ ես թատրոնի գեղխորհրդի անդամ եմ եղել: Ներկայացումների քննարկումների ժամանակ վերջում էի նստում: Ի՞նչ է քննարկվում, երբ տոմսերն արդեն վաճառված են: Վալյան այնպիսին է, ինչպիսին ստացվել է: Ձեզ սա՞ռն է թվում: Ուրեմն՝ Ձեր դարդին է կպել: Մի ուրիշին գուցե ջերմ թվա:

valya2Վալյայի դերակատար Նատալյա Բեսպալովան

Նույն հարցը տալիս եմ Վալյայի դերակատարին:

-Սա՞ռը,- Նատալյա Բեսպալովան մտքերի մեջ ընկավ,- Գիտե՞ք, ես ու Արայիկն այդ ֆիլմում այնպես ենք խաղում, ասես 100 տարվա ամուսիններ լինենք: Ներսես Գեդեոնիչն էր այդպես պահանջում: Մեր զգացմունքներն ուղղակի չկան: Ֆիլմի սկզբում միայն ինչ-որ բան սկսվեց, հետո կորավ: Առաջին պլանում ոչ թե մենք ենք, այլ մեր ազգականները: Բայց մարդիկ շատ էին ուզում մեր սերը տեսնել: Մինչև այսօր էլ ինձ երբեմն ասում են. «Ի՞նչ էիք անում Արայիկի հետ տանիքում»: Ազնիվ խոսք, պարզապես նստած էինք: Օբիդնո դաժե:

Խոսում է արագ ու սենյակից սենյակ է անցնում, ցույց է տալիս իր բնակարանը, որի դիզայներն ինքն է, սուրճ է եփում, միրգ է լվանում-հյուրասիրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը