Կյանքից հեռացել է հայազգի հայտնի ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս մասին հաղորդում է tert.am-ը` հղում անելով Շարժիչների ստեղծման միավորված կազմակերպության մամուլի ծառայությանը:
«Այո՛, ցավոք, հայտնի կոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը մահացել է հունվարի 13-ին»,- հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշել է «Կլիմով» Շարժիչների ստեղծման միավորված կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Վատագինը, Սարկիսովը մահացել է երկարատև հիվանդությունից հետո:
Ալեքսանդր Սարկիսովը ծնվել է 1936 թվականին Մոսկվայում: 1959 թվականին նա ավարտել է Ուֆայի ավիացիոն ինստիտուտը, իսկ 1961-ին՝ Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը: Իր գործունեության տարիներին մեծ ներդրում է ունեցել ավիացիոն արդյունաբերության ոլորտում, ինչ համար արժանացել է բազում պարգևների, այդ թվում՝ Լենինյան մրցանակի (1984 թ.), Լոուրենսի մրցանակի (ԱՄՆ, 1991 թ.), Վ. Յա. Կլիմովի մրցանակի (1996 թ.), ՌԴ գիտության վաստակավոր գործչի կոչման (1996 թ.) և այլն:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



