Վրաստանում գրիպի H1N1 վիրուսից 10 ամսական երեխա է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում գրիպի H1N1 վիրուսի («խոզի գրիպ») բարդացման հետևանքով 10 ամսական երեխա է մահացել, հաղորդում է apsny.ge կայքը:
Բժիշկների համաձայն՝ երեխայի առողջության վրա բացասաբար է ազդել այն, որ նա միաժամանակ վարակված է եղել կարմրուկով: Սա Վրաստանում H1N1 վիրուսի մահվան արդեն 16-րդ դեպքն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի իշխանությունները «խոզի գրիպի» տարածման դեմ միջոցառումներ են ձեռնարկում, մասնավորապես՝ դպրոցների ու մանկապարտեզների ձմեռային արձակուրդը երկարաձգվել է մինչև հունվարի 21-ը, բոլոր քաղաքացիները կկարողանան ստանալ «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցը, իսկ բուժօգնությունը քաղաքացիներին կտրամադրվի անվճար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



