Երևան, 23.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր համաձայնագրով` ՌԴ-ն կկիրառի ոչ միայն 102-րդ ռազմաբազայի ավիացիան, այլև ՌԴ Հարավային օկրուգի ուժերը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երեկ գրել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Կոլեկտիվ անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման շուրջ համաձայնությունը: Մեր զրուցակիցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, մտագոհություն էր հայտնել՝ նշելով, որ այդ համաձայնությամբ ավելի շատ ՌԴ-ն է իրավասություն ձեռք բերում օգտագործել Հայաստանի օդային տարածքն իր նպատակների համար: Իրավապաշտպանը նաև հավելել էր, որ այդ համաձայնագիրը չի բխում Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերից:

Այսօր, ահա, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսի» խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի ու Ռուսաստանի մտադրությունը՝ ստեղծել Միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում:

Հետաքրքրականն այն է, որ Դավիթ Տոնոյանը հայտնել է, թե փաստաթուղթը թույլ կտա ՀՀ օդային տարածքի և պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերը և ավիացիան, այլև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը: Դա, վերջինիս խոսքով, «ՀՀ և ՌԴ անվտանգության ապահովման հավելյալ երաշխիքներ կտրամադրի»:

Տոնոյանը տեղեկացրել է նաև, որ որ փաստաթղթի մշակումը մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն: Համաձայնագրի նախագիծը բազմիցս քննարկվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների փորձագետների կողմից, անցել է ներպետական համաձայնեցման բոլոր փուլերը Հայաստանում, որից հետո ուղարկվել է ռուսաստանյան կողմի հաստատմանը: Համաձայնագրի նախագիծը պատրաստ է, և կողմերը պետք է ընտրեն դրա ստորագրման վայրը և ամսաթիվը: Դավիթ Տոնոյանը նկատել է, որ համաձայնագիրը կանոնակարգում է երկկողմ հարաբերությունները, սակայն ըստ պայմանավորվածության՝ երկրներից մեկի օդային տարածքի խախտման դեպքում գործելու է նաև ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակում: Հարցին, թե արդյո՞ք նոր համաձայնագիրը կարող է կիրառվել, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ասել է. «Վստահ եմ, որ չկան հիմքեր կասկածի տակ առնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի և միջոցների արդյունավետությունը»:

Լիլիթ Լալայան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հանդիպումը՝ թիմակիցների հետ Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Մենք՝ զինվորականներս, գալու ենք իշխանության և խիստ պատժելու ենք Ադրբեջանի հետ առևտուր անողներին. Արշակ ԿարապետյանԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխենը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ի՞նչ կապ ունի «չորս» թիվը տետրի հետ. «Փաստ»Չե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. Խաչիկ Ասրյան Ընտրություններին մեր մասնակցության քաղաքական հենքը. Էդմոն Մարուքյան Ինչպիսին կլինի մայիսը ՀայաստանումԻնչպես է Չինաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը փոխում շրջակա անապատը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ)․ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Գոյատևման բանաձևը․ ինչու՞ Իսրայելն ընտրեց ուժը, իսկ մենք՝ զիջումներըՅուրաքանչյուր քաղաքական ուժ իր օրակարգն ունի, դժվար է հասնել միասնության․ Աննա Կոստանյան«Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» նախագիծը վերադառնում է. հայ և օտարազգի վիրտուոզ երաժիշտները հանդես կգան Երևանում Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք. Գագիկ ԾառուկյանԱռավել հստակ են ուրվագծվում ամերիկյան հետաքրքրություններն ու առաջնահերթությունները Հայաստանում. ի՞նչ են ուզում ձեռք գցել. «Փաստ»Վերջնաժամկետը՝ այսօր․ քանի կուսակցություն է հասցրել գրանցվելՄերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը. Տեր Եզրաս արք. Ներսիսյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըԿինը 100 դրամանոց կոպեկը նետել է վարորդի վրա, ապա շիշ է նետել նրա ուղղությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագան՝ հարցականի տա՞կ. «Փաստ»Քաղաքացիական հասարակության պայքարը տալիս է իր արդյունքները․ Ցոլակ Ակոպյան Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՄենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ»Ադրբեջանը հողին հավասարեցրեց Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ձայն չհանեց, խաղաղություն չի բերի. Էդմոն Մարուքյան Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության արդյունքում Շիրակի մարզում իրականացրել ենք գյուղատնտեսական լայնածավալ աշխատանքներ. Մարտուն ԳրիգորյանՏնտեսական ճնշումների խորքում. քաղաքական ընտրության գինը Հորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն այս ամառ«Մամա՛, քեզ խոսք եմ տվել, տուն եմ գալու». Ժիրայր Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Ջահերով երթը որպես քաղաքական ազդակ՝ հիշողության և ընտրության միջև Ընդդիմադիր դաշտի միավորումը չստացվեց ամբիցիաների պատճառով. Էդմոն Մարուքյան «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ»Թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ, խլել մեր հիշողությունը և մեր պատիվը, մեր կորուստի ցավը դարձնել առավել անտանելի. Ա. ՉալաբյանՆախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Զղջման աղոթք Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ»Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ»Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ»Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ»Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն․ ձերբակալվել է 4 անձ Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը, ով անզգուշաբար «Լեգո» խաղալիք է կուլ տվել Իրանը միշտ հավատարիմ է մնացել ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման ուղուն Խայտառակ մրցավարություն WORLD BOXING-ի կազմակերպած Աշխարհի գավաթում․ Բռնցքամարտի ֆեդերացիայի հայտարարությունը Արտակարգ դեպք՝ Երևանում․ 9 ամսական երեխան «Լեգո» խաղալիք էր կուլ տվել և այն մնացել էր կոկորդում «Հըզբոլլահը» հայտարարել է Լիբանանի հարավում իսրայելցի զինվորականներին հարվածելու մասին Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 7 մեդալ 12-ամյա նկարիչ Հրայր Գրիգորյանն արժանացել է «Գրան պրի» մրցանակի