Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ. ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին»,-ասված է նախագահի հրամանագրում:
ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



