Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեկ տարի անց. ընկերները հիշում են Մի-24-ի զոհված օդաչուներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Yerkir.am-ը գրում է.

Մեկ տարի է անցել Արցախում հակառակորդի կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքից: Ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների ծառայակիցների հիշողություններում դեռ թարմ է նոյեմբերյան չարաբաստիկ օրը: Ասում են ՝ գուցե ժամանակը կբուժի, ինչ-որ կերպ ընկերների կորստի ցավը կմեղմանա, բայց տղաներից հետո մնացած «սպիները», այնուամենայնիվ, չեն անհետանա:

«Թեև Սերգեյը, Սարգիսն ու Ազատը ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց միշտ զգում ենք նրանց ներկայությունը»,-խոստովանում է ռազմական օդաչու Ռուստամ Խաչատրյանը: Նա խոցված ուղղաթիռի հրամանատար Սերգեյ Սահակյանին ճանաչում էր 1994-ից , նրա հետ ծառայել էր 17 տարի: «Մեծատառով մարդ՝ ընկերասեր, կատակասեր, հարմարվող, բոլորի հետ կարողանում էր ընդհանուր եզրեր գտնել»,-yerkir.am-ի հետ զրույցում զոհված ընկերոջը նկարագրում է Ռուստամն ու հավելում. «Ռազմական ավիացիան, ուղղաթիռներն ու թռիչքները Սերգեյի տարերքն էին»: Ընկերոջ խոսքով ՝ Սերգեյին տարբեր առաջարկներ են եղել՝ կապված աշխատանքը փոխելու հետ, սակայն նա հրաժարվել է, որ շարունակի ուղղաթիռով թռչել:

Սերգեյի հետ 20 տարի ծառայած Տիրայր Դանիելյանն էլ խոստովանում է. «Դեռ շատ բաներ ունեինք նրանից սովորելու…Թե´ իր համեստությամբ, թե´ պրոֆեսիոնալիզմով արժանի էր ընդօրինակման, ավիացիայի ոլորտում Սերգեյի պես մասնագետները շատ են պետք»:

23-ամյա Պետիկ Գեղամյանն ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներից Ազատ Սահակյանի համակուրսեցին է: Խոսելով Ազատի նպատակների մասին՝ ասում է. «Ուզում էր առաջ գնալ, լավ մասնագետ դառնալ»:

Ընկերոջ խոսքով՝ Ազատը լավատես էր, սիրում էր օգնել դիմացինին: «Սիրում էր ինչ-որ նոր տեղ գնալ, ինչ-որ նոր բան տեսնել, սովորել, հետաքրքրասեր էր՝ սիրում էր ինչ-որ բան քանդել՝ ուսումնասիրել : Տեղում նստած չէր մնում, անընդհատ ինչ-որ բան էր մոգոնում, որ պարապ չմնա»,- պատմում է Պետիկն ու նշում ՝ Ազատի տեղը միշտ էլ դատարկ է մնալու… Դավիթ Եսայանն էլ է Ազատի հետ ծառայել, դեպքի օրերին չէր հավատում կատարվածին, իսկ հիմա… «Մինչև հիմա էլ էնպիսի զգացողություն է, որ չհավատանք կատարվածին»,- ասում է Դավիթը, իսկ Պետիկն էլ ավելացնում է. «Ավելի շուտ չենք ուզում հավատալ, որ նա մեզ հետ չէ»: Դավիթի խոսքով՝ Ազատը սիրում էր ձկնորսությամբ զբաղվել: «Շաբաթ, կիրակի օրերին, երբ ազատ օր էր ունենում առավոտները գնում էր ձկնորսության, գալիս՝ պատմում էր»:

Գևորգ Աղաբալյանն էլ Սարգիս Նազարյանի ընկերն է: «Սարգիսը ոչ միայն թռչել շատ էր սիրում, այլև կոնստրուկտորական նորամուծություններ էր անում տեխնիկայում, սիրում էր ինչ-որ բան հորինել»,- ասում է նա: Գևորգն ավելորդ է համարում խոսել Սարգսի մարդկային որակների մասին: Ասում է՝ բոլորը գիտեին, թե ինչ նվիրված էր ընտանիքին, ընկերներին:

Այսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՕգոստոսին Հայաստանում սկսվում է նոր ալիքՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանՋո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WP29-ամյա տղամարդը առևանգել է նորապսակ զույգի երեխային՝ հարսանիքի ժամանակԼիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանԱրաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Փաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՌուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Պարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպшնել մորը Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Երբ կավարտվի ռnւս-nւկրաինական պատերազմըՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Հաճախակի քոր, մաշկի գունափոխում, ինչպես է զարգանում թաքնված քաղցկեղըԳազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել էԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԹրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Երևանում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով