Կարագանդայի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը ֆեյսբուքով դիմել է իրավապահներին (տեսանյութ)
ՎԻԴԵՈԿարագանդայի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը նախ ցավակցել է զոհվածի ընտանիքի անդամներին, ապա հայտնել, որ ինքը չի սպանել տղային։
Պատրաստ է հանձնվել իրավապահներին, միայն թե ապահովեն վերջինիս անվտանգությունը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարգանդա քաղաքում «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել։
Մեկ մարդ մահացել էր, երեքը վնասվածքներ էին ստացել։ Ոստիկանության աշխատակիցների անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են Մալխասյան Թորգոմը, Մալխասյան Սոխակը և Նադիրբեկով Քաիրը։ Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



