Բռնակոթ գյուղում որդին աղյուսով հարվածել է հոր գլխին, հետո դանակի հարվածներ է հասցրել ու սպանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 6-ին, ժամը 17:50-ին Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ խմբերից մեկը կանչով մեկնել է Բռնակոթ գյուղ, որտեղ տեղի է ունեցել սպանություն, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Բռնակոթ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ 1997 թվականին ծնված տղան աղյուսով հարվածել է հոր՝ 1967 թվականին ծնված Դավիթ Հովակիմյանի գլխին, ինչից հետո էլ դանակով հարվածներ հասցրել նրան ու սպանել։
Կասկածյալը փախուստի չի դիմել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



