Երկու լեռնադահուկորդ Սոչիի լեռներում զոհվել է ձնահյուսի տակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սոչիի Կրասնայա պոլյանայի լեռներում շաբաթ օրը երկու լեռնադահուկորդ է զոհվել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Սոչիի վարչակազմի տեղեկացված աղբյուրին։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ լեռնադահուկորդները մնացել են ձնահյուսի տակ։ Նրանք ինքնուրույն փորձել են դուրս գալ ձյան գերությունից։
«ԱԻՆ փրկարարները օգնություն են ցուցաբերել լեռնադահուկորդներին եւ նրանց դուրս բերել ձյան տակից անգիտակից վիճակում։ Հիվանդանոցի ճանապարհին երկու երիտասարդները վախճանվել են»,- ընդգծել է վարչակազմի ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ նախօրեին Սոչիի վարչակազմը տեղեկություն է տարածել Կրասնայա պոլյանայի լեռներում ձնահյուսի հնարավորության մասին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



