Վրաստանում ամանորյա հրավառությունների պատճառով տասնյակ մարդիկ են տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի բոլոր խոշոր քաղաքներում ամանորյա գիշերը հրավառությունների արձակումը տասնյակ մարդկանց համար ավարտվել է հիվանդանոցներում, հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Թբիլիսիում հիվանդանոցում է հայտնվել 6-ից մինչեւ 14 տարեկան 12 երեխա: Նրանցից ոմանք շտապ վիահատության անհրաժեշտություն են ունեցել՝ պոկված մատների, կոտրվածքների եւ հյուսվածքների պատռվածքների պատճառով:
Տուժածների մեծ մասն արդեն տանն է: Մնացյալը բուժումը շարունակում են կլինիկաներում:
Բաթումիում հրավառության հետեւանքով տուժել է 9 մարդ: Տուժածներից չորսը, այդ թվում՝ երկու արտասահմանցի տուժել են քաղաքի կենտրոնական հրապարակում հրավառության արձակման պատճառով: Մասնագետները հիմա պարզում են, թե ինչու է Բաթումիի քաղաքապետարանի կազմակերպած հրավառությունը վտանգավոր եղել:
Քութայիսիում հրավառության հետեւանքով տուժել է 9 մարդ, որոնցից չորսին ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել: Ստիպված էին նրանց մի մասի վնասված մատները անդամահատել:
Ամենաքիչ թվով տուժածները Ռուսթավիում են. այնտեղ հրավառության զոհ է դարձել 5 մարդ, որոնցից 4-ը ձեռքի դաստակի վնասվածքի պատճառով վիրահատության կարիք ուներ:



