Գյումրիում ճայթուկներից այրվել են քաղաքացու դեմքը, իսկ 18-ամյա երիտասարդը դաստակի լուրջ վնասվածքով տեղափոխվել է Երեւան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմանորի գիշերը Գյումրիում մի քանի արտակարգ դեպ է գրանցվել՝ կապված ճայթռուկների ու հրավառությունների օգտագործման հետ։ «Գյումրի» ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ 3-4 դեպք է գրանցվել, որոնցից մեկի դեպքում վնասվել է 18-ամյա Վոլոդյա Գ.-ի դաստակը։ Մասնավորապես, լրջորեն վնասվել են մատները, այրվել է աջ դաստակը։ Նրան տեղափոխել են Երեւան։
Հերթապահ բժիշկ Հրանտ Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպքերից մեկի դեպքում վնասվել է քաղաքացու դեմքն ու հոնքը։ Մյուս դեպքերն ավելի թեթեւ են եղել եւ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուժածները տուն են գնացել։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



