Թրամփը պատրաստվում է Ամանորը դիմավորել Սպիտակ տանը՝ սպասելով դեմոկրատներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Ամանորը նշելու է Սպիտակ տանը:
Նրա խոսքով, այս որոշումն ընդունվել է կառավարության աշխատանքի վերսկսմանը պատրաստ լինելու համար, որը դադարեցվել էր բյուջեի վերաբերյալ Կոնգրեսում դեմոկրատների հետ համաձայնության բացակայության պատճառով:
«Նրանք (դեմոկրատները) կարող են այժմ գալ Սպիտակ տան: Ես որոշել էի Սուրբ Ծնունդը անցկացնել Սպիտակ տանը, Սպիտակ տանը տոնելու եմ Ամանորը», - հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփը:
Նախատոնական օրը՝ առավոտյան, Թրամփը օվալաձեւ աշխատասենյակից դեմոկրատներին կոչ էր արել դուրս գալ արձակուրդից եւ քվեարկել բյուջեի համար, ինչի դեպքում դաշնային գերատեսչությունների մոտ մեկ քառորդի աշխատանքը կվերականգնվեր, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



