Սոթք-Քարվաճառ ճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 11-ի երեկոյան եւ նոյեմբերի 12-ի գիշերը դժվարանցանելի էր դարձել Սոթք-Քարվաճառ ճանապարհը, ինչի հետևանքով ձնաբքի մեջ արգելափակվել էին 20 ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հայկ Աբրահամյանը, արգելափակված մեքենաները դուրս բերելու համար դեպքի վայր են մեկնել Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության անդամները` ներգրավելով նաեւ մասնավոր տրանսպորտային միջոցներ, արգելափակումից գիշերվա ընթացքում դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները` իրենց ուղեւորներով: Սակայն այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սոթք-Քարվաճառ ճանապարհին Õ �ւս 5 ավտոմեքենայի արգելափակման մասին: «Իրավիճակը բարդացել է նրանով, որ մեր փրկարար ծառայության ավտոմեքենան խափանվել է, որի նորոգման համար այժմ միջոցներ են ձեռնարկվում, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են մասնավոր տրանսպորտային միջոցները շահագործող անձանց հետ համագործակցությամբ: Շարունակվող ուժեղ քամին եւ բուքն առավել են դժվարացնում փրկարարական աշխատանքերը»,-նշեց Հայկ Աբրահամյանը:



