Ողբերգական վթար Սյունիքում. կա 1 զոհ, 14 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 29-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Շաքի-Իշխանասար ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից 3 քաղաքացի, իսկ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից 11 քաղաքացի տեղափոխվել են Սիսիանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու (կին) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



