Կինը ոստիկաններին հայտնել է, որ Երեւանի կենտրոնում ամուսնուն ծեծել են. կողոպուտը բացահայտվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 28-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ զանգահարել է Նորք-Մարաշի 7-րդ փողոցի մի բնակչուհի եւ հայտնել, որ Կենտրոն վարչական տարածքում ամուսնուն ծեծել են:
Րոպեների տարբերությամբ ահազանգ ստացվեց նաեւ հիվանդանոցից. շտապօգնության բրիգադը նշված հասցեից «գլխուղեղի ցնցում հարցական» ախտորոշմամբ մի տղամարդու էր բուժօգնության տեղափոխել: Հիվանդանոցում տուժողից վերցված հաղորդման համաձայն պարզվել է, որ նույն օրը Փարպեցու փողոցի բնակիչ Սամվել Ն-ն ձեռքով հարվածներ է հասցրել գլխին եւ հափշտակել մոտի գումարը:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Նորք-Մարաշի 13 փողոցից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Սամվել Ն-ն բերման է ենթարկվել բաժանմունք:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:



