Թուրքիայի իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ կառաջադրի Բինալի Յըլդըրըմին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում 2019 թվականի մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ստամբուլի քաղաքապետ կառաջադրի նախկին վարչապետ, մեջլիսի խոսնակ Բինալի Յըլդըրըմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Յըլդըրըմը 2016-2018 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը: 2018 թվականին, երբ երկիրը խորհրդարանական ընտրություններից հետո անցում կատարեց նախագահական կառավարման համակարգի և սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ երկրում վերացվեց վարչապետի պաշտոնը, Բինալի Յըլդըրըմն ընտրվեց մեջլիսի խոսնակի պաշտոնում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



