Փարպեցու փողոցում տղամարդը ձեռքով հարվածներ է հասցրել քաղաքացու գլխին և հափշտակել մոտի գումարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից դեկտեմբերի 28-ին, ժամը 21.55-ին, հաղորդում է ստացվել, որ Կենտրոն վարչական տարածքում քաղաքացու են ծեծի ենթարկել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, րոպեների տարբերությամբ ահազանգ է ստացվել նաև հիվանդանոցից. շտապօգնության բրիգադը նշված հասցեից «գլխուղեղի ցնցում հարցական» ախտորոշմամբ մի տղամարդու էր բուժօգնության տեղափոխել:
Հիվանդանոցում տուժողից վերցված հաղորդման համաձայն պարզվել է, որ նույն օրը Փարպեցու փողոցի բնակիչ Սամվել Ն-ն ձեռքով հարվածներ է հասցրել գլխին և հափշտակել մոտի գումարը:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Նորք-Մարաշի 13 փողոցից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Սամվել Ն-ն բերման է ենթարկվել բաժանմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:



