Հայաստանի ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 00:00-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները:
Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Երևան-Սևան ավտոճանապարհին, Գեղարքունիքի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում, «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում՝ ձնաբուք:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:



