Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեծաթիվ խմբակցությունը չի կարող լինել որոշիչ ԱԺ փոխ­նախագահի պաշտոնի համար. Հովիկ Աղազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այս պահին «Իմ քայլը» դաշինքի կողմից որևէ որոշում չկա, թե ում նախապատվություն տալ ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնում՝ ԲՀԿ, թե ԼՀԿ ներկայացուցչին. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր Հովիկ Աղազարյանը:  

Հովիկ Աղազարյանը չի կարծում, որ այդ քվեարկությամբ կորոշեն, թե որն է այդ ուժերից ավելի ընդդիմադիր: «Օրենքն է ասում, թե որն է ընդդիմադիր ուժ, երկուսն էլ ընդդիմադիր ուժ են, ուղղակի կարող ենք նշել, որ խմբակցությունը կքննարկի և որոշում կկայացնի այս կամ այն թեկնածուին պաշտպանելու օգտին՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ քաղաքական, տվյալ թեկնածուի որակների հետ կապված և այլն:

Բայց կարող է նաև այնպիսի իրավիճակ լինել, որ խմբակցությունը նման որոշում չկայացնի, և խմբակցության անդամներն ազատ լինեն իրենց քվեարկության մեջ: Բոլոր դեպքերում դեռևս հստակ ծրագրված որոշում չկա»,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ ««Լուսավոր Հայաստան» կու­սակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրվել է Մանե Թանդիլյանը: ԲՀԿ-ից ևս հայտարարել են, որ թեկնածու­ կառաջադրեն: 

Հովիկ Աղազարյանը նշեց, որ կոնկրետ իր կարծիքով՝ ճիշտ ընտրություն կլինի կոնկրետ անդրադառնալ թեկնածուների պատրաստվածությանը, համապատասխանությանը այդ պատասխանատու պաշտոնին: «Որովհետև նորից եմ ասում, երկուսն էլ ընդդիմադիր ուժեր են, և այստեղ մնում է ընտրության կատարել՝ ըստ նրանց պատրաստվածության, բայց քննարկման հարց է, և եթե նույնիսկ իմ այդ տեսակետին դեմ որոշում կայացնի կուսակցությունը, ես պատրաստ եմ քվեարկել այնպես, ինչպես կլինի խմբակցության որոշումը»,-ասաց նա:Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի այն հայտարարություններին, թե իրենք  երկրորդ ուժն են, և տրամաբանական է, որ ԱԺ փոխ­նախագահի պաշտոնը իրենց վերապահվի, Աղազարյանը նշեց, որ դա օրենքով կարգավորված չէ: «Այնպես էլ չի, որ ԲՀԿ-ն շատ-շատ ավելի առավելություն ունի «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ պատգամավորների թվի առումով, կարելի է հաշվի առնել, բայց դա չի կարող լինել որոշիչ, հակառակ դեպքում, եթե այդ հանգամանքը լիներ  որոշիչ, դա ամրագրված կլիներ օրենքով և հանձնաժողովի  նախագահների հարցի նման կդրվեր Դոնթի բանաձևով»,-ասաց նա:

Հարցին, թե իսկ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն իրենց պնդումներով համոզեցին, թե որն է իրենցից ամենաընդդիմադիրը, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Դա անօգուտ ու անպտուղ բանավեճ է, որովհետև նորից եմ ասում՝ ընդդիմություն լինելը որոշված է Սահմանադրությամբ, եթե խոսքը գնում է այն մասին, թե ով ավելի լավ կկատարի այդ դերակատարությունը, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրը որպես պատգամավոր իր դերակատարությունը, դա ցույց կտա համատեղ աշխատանքները»:  

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները