Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն մեր ժողովրդին, իմաստնություն՝ որոշում կայացնողներին. կհանդիպենք հունվարի 10–ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընդամենը մի քանի օրից կզրնգան բաժակները, բոլորս կլինենք բարի–բարի, ժպտուն–ժպտուն: Մի խոսքով, բոլորս լավը կլինենք: Որովհետև Ամանոր է, որովհետև գրեթե բոլորի սիրելի տոնն է: Այնպես լիներ, որ միայն Ամանորի տոներին այսպես բարի ու ժպտուն, հանդուրժող ու սիրող չլինեինք: Մի խոսքով՝ միայն Ամանորին չէ, որ լավը լինեինք: Սա համարենք ոչ միայն ցանկություն, այլև մաղթանք, այլև կոչ՝ բոլորս բոլորին, ամենքս մեզ: Չասենք, որ կյանքն իր սրբագրումներն է անում, որ կյանքի դժվարություններն ու հոգսերը խանգարում են մեր երազանքների ու մաղթանքների կյանքի կոչմանը: Այսպես, թե անպես, դա գիտենք բոլորս: Ուղղակի փորձենք ապրել այնպես, որ տարվա ամեն մի օրը նման լինի Ամանորի մեր տրամադրությանը:

Ամանորը յուրաքանչյուրիս համար նաև մի փոքր հետ նայելու, անցած ևս մեկ տարին ամփոփելու, լավն ու վատը, կորուստներն ու ձեռքբերումները կշեռքի նժարին դնելու հնարավորություն է: Ահա պատմություն է դառնում ևս մեկ տարի՝ 2018 թվականը: Եթե մեկ բառով ամփոփելու լինենք, ապա այն բուռն տարի էր՝ բոլոր առումներով, ի սկզբանե: Արդյունքների մասին հարկ կլինի խոսել գուցե տարիներ անց: Հիմա ուղղակի արձանագրենք՝ ինչ ունեցանք, ինչ տարի, ինչ օրեր, ինչ ժամեր ապրեցինք... Արձանագրենք որպես կայացած փաստ ու ընդամենը ցանկանանք, որ երբեք, ոչ մի պարագայում, ոչ մի վայրկյան չափսոսանք մեր ապրած կյանքի, մեր անցած օրերի, մեր քայլերի համար: Պարզապես չափսոսանք ու վերջ:

Մենք էլ մեր ընթերցողների հետ փորձեցինք մեր առաքելությունը կատարել՝ առաջին հերթին ձգտելով բացարձակ ազնվության: Ազնվության մեր ընթերցողների առջև, բայց առաջին հերթին՝ մեր խղճի, մեր համոզմունքների, մեր արժանապատվության առջև: Որքանով ստացվեց 2018–ին, դատեք ինքներդ: Շնորհակալ ենք մեր ընթերցողներին, մեր բոլոր գործընկերներին, շնորհակալ ենք բոլոր մասնագետներին, փորձագետներին, գործիչներին, որոնց օգնությամբ փորձեցինք վերլուծել, հասկանալ, ընկալել ու արձանագրել: Շնորհավոր բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը: Բոլորիս մշտամնա հոգեկան անդորր, ջերմություն, սեր, բարություն ու հանդուրժողականություն: Խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն մեր ժողովրդին, իմաստնություն՝ որոշում կայացնողներին:

Կհանդիպենք: Կհանդիպենք արդեն 2019 թվականին: Մեր հաջորդ համարը կլինի հունվարի 10–ին:

 «Փաստ» օրաթերթի խմբագրակազմ

 

Իրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է