Հանրապետության որոշ շրջաններում մերկասառույց է եւ ուժեղ քամի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքում, Վայքում եւ Սարավանում ձյուն է տեղում:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ Մարտունի-Գավառ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածներում, ինչպես նաեւ Սեւանի տարածաշրջանում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Սեւանում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Վայքում, Սարավանում, Վարդենյաց եւ Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:



