Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք գրանցվել է 2.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍույն թվականի դեկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00:09-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 25-ին ժամը 20:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.980 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Բավրա և Աշոցք գյուղերում 3 բալ ուժգնությամբ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



