Երևան, 01.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ–ռուսական հարաբերություններն ինտենսիվանում են՝ ի հաշիվ Արևմուտքի. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Վաղը՝ դեկտեմբերի 27–ին, նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որի շրջանակներում նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ենթադրվում է, որ քննարկման առանցքում լինելու է գազի սակագնի հարցը՝ հաշվի առնելով, որ գործող պայմանագիրն ավարտվում է այս տարեվերջին: Հանդիպումն ընթանալու է գազի գնի շուրջ ստացվող հակասական ինֆորմացիայի ֆոնին:

Փաշինյան–Պուտին հանդիպումներն, ընդհանրապես, բավական պարբերական բնույթ են կրում, ընդ որում՝ թե՛ երկկողմ ֆորմատով, թե՛ ԵԱՏՄ–ի կամ ՀԱՊԿ–ի այլ հանդիպումների շրջանակներում նկատվում է երկու երկրների ղեկավարների միջև բավական հագեցած օրակարգ: Բնական է, որ Ռուսաստանը՝ լինելով Հայաստանի թիվ մեկ գործընկերը, կարիք ունի հայաստանյան նոր իշխանությունների հետ անընդհատ ռեժիմում քննարկումներ վարել: Մյուս կողմից էլ Հայաստանի նոր իշխանությունները խնդիր ունեն ցրել ռուսական կողմի սկեպտիցիզմը:

Այս իմաստով էլի են եղել դեպքեր, երբ հայ–ռուսական հարաբերություններում ի հայտ եկող այս կամ այն տարընթերցումները պարզաբանելու համար Փաշինյանը մեկնել է Մոսվկա և հանդիպել Պուտինին: Իհարկե, հասարակությունը լիահույս է, որ հերթական հանդիպման ընթացքում կստացվի առնվազն խուսափել գազի սակագնի հնարավոր թանկացումից: 

Հատկանշական է, սակայն, որ հայ–ռուսական հարաբերությունները, փաստացի դառնում են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մեխը, զբաղեցնում են այդ օրակարգի ահռելի մասը, ընդ որում, զբաղեցնում են ոչ միայն կիրառական, այլև ընկալումների, մեդիադաշտում այդ օրակարգի ներկայացվածության մասով: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը հիմա գտնվում է ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը հաջորդող բավական պատասխանատու փուլում: Այս իմաստով ԵՄ շրջանակային համաձայնագրի կոնտեքստում Եվրամիության հետ հարաբերությունների չափաբաժինն անհամեմատ քիչ է հայ–ռուսական հարաբերությունների օրակարգից: Հատկապես այդ համամասնության տարբերությունն աչքի է զարնում, երբ համեմատում ենք նախորդ իշխանության վարած քաղաքականության հետ:

Ստացվում է, որ կամ նախորդ իշխանությունները, որոնց քանիցս մեղադրում էին ռուսամետության ու ընդհուպ ռուսահպատակության մեջ, գոնե տեղեկատվական իմաստով փորձում էին հավասարակշռել տարբեր աշխարհաքաղաքական օրակարգերի ներկայությունը, իսկ արդեն լեգիտիմ, ինչպես շատ է ասվում, ինքնիշխան Հայաստանի իշխանությունները կշեռքի նժարը անթաքույց թեքում են դեպի բացառապես աշխարհաքաղաքական կողմերից մեկը:

Սա միտումնավոր է արվում, թե պարզապես հեղափոխությունն է ծնել այսպիսի իրավիճակ և անհրաժեշտություն՝ պարզաբանելու անընդհատ ծագող հարցեր, դժվար է ասել: Չի բացառվում, որ հեղափոխական Փաշինյանին չի գոհացնում Եվրամիության բյուրոկրատական մեքենայի ծանր և դանդաղ աշխատանքը, իսկ ինքը ցանկանում է հարցերին արագ և կոնկրետ լուծումներ տալ՝ հեղափոխական ռիթմին հարիր: Այս իմաստով, իհարկե, Պուտինը, թերևս, անկախ իր «բռնապետական» ընկալումներից, ավելի հարմարավետ գործընկեր է Փաշինյանի համար, որովհետև, ի տարբերություն ԵՄ–ի, Ռուսաստանում հարցերին կարելի է լուծում տալ մեկ–երկու զանգի միջոցով:

Տարին ամփոփելով՝ կարող ենք ասել, որ նոր իշխանություններին, իհարկե, հաջողվեց խուսափել տեսանելի լուրջ արտաքին քաղաքական ցնցումներից: Սակայն չենք կարող չարձանագրել, որ մի կողմից այդպես էլ արտաքին քաղաքական որևէ նոր ռազմավարություն չկա, ու կան միայն ընթացիկ հարցերին տրվող ընթացիկ լուծումներ, մյուս կողմից էլ կա հայ–ռուսական օրակարգի ու հարաբերությունների էական ինտենսիվացում՝ ի հաշիվ աշխարհաքաղաքական այլ կենտրոնների հետ հարաբերությունների: Լա՞վ է սա, թե՞ վատ, կյանքը ցույց կտա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սևանի, Վարդենիսի, Գորիսի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում Ճառագայթման մակարդակը Մերձավոր Արեւելքում չի փոխվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն Նյու Յորքի քաղաքապետը դատապարտել է Իրանին հասցվող հարվածները Նեթանյահուն հայտարարել է՝ «կան բազմաթիվ նշաններ», որ Իրանի գերագույն առաջնորդն «այլևս մեզ հետ չէ» Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ Ի՞նչ եղանակ է սպասվում գարնան առաջին օրերին Ես լինելու եմ ձեր թեկնածուն վարչապետի պաշտոնում. Արման Թաթոյան Խամենեիի նստավայրի դեմ 30 ռումբ է նետվել. The Times of Israel Բազմաթիվ նշաններ կան, որ Խամենեին սպանված է. Նեթանյահու Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Արամ Ա Վեհափառ Հայհիդրոմետի տնօրենը գրում է Խոշոր հրդեհ Հատիս գյուղում Իշխանության և Բաքվի շահերը համընկնում են․ Էդմոն ՄարուքյանԱյսօր Ալեն Սիմոնյանի նշանադրությունն է Հայաստանը Արևմուտքի հետ գեոպոլիտիկ և առհասարակ որևէ համընկնող շահ չունի․ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես ու միմիայն Ռուսաստանի հետ․ Մհեր ԱվետիսյանՆոր կադրեր Ալեն Սիմոնյանի գերշքեղ նշանդրեքից Իրանական համարանիշներով բեռնատարը վթարի է ենթարկվել․ վիրավոր կա Մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Դուբայի օդանավակայանում մոտ 5000 մարդ սպասում է մեկնմանը. բոլոր ուղղություններով չվերթները չեղարկվել են (տեսանյութ) Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան Իրանը հարվածել է Բահրեյնին ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին Իրանը գրոհել է Դուբայը Արարատի ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն և հոգևոր խորհրդածություն Կվերադարձնենք պատմությունը դասագրքեր, Հայոց եկեղեցու դեմ պատերազմը անմիջապես կդադարեցվի. Թաթոյան Ալափարսի խաչմերուկում բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում Իրանը Կատարում խոցել է հեռահար գործողության ռադիոլոկացիոն կայանը Գրեթե բոլոր պաշտոնյաները ողջ են և անվտանգ, հնարավոր է՝ կորցրել ենք 1-2 հրամանատարի․ Արաղչի Reuters-ը հայտնում է՝ Իսրայելը ամիսներ շարունակ ծրագրել է հարվածները Իրանի դեմ Քուվեյթի իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը, դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման. Քուվեյթում ՀՀ դեսպանություն Կանադան աջակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններին. Կանադայի վարչապետ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին․ Խաչիկ ԱսրյանԻրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի զոհվե՞լ է Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Իսրայելական հրթիռի հարվածից Իրանում 60 երեխա է զոհվել, վիրավորներն 80-ն են Թուրքիան թույլ չի տա իր օդային ու ցամաքային տարածքն օգտագործել Իրանի դեմ. Էրդողանի վարչակազմ Թոշակները 10 հազար դրամով բարձրացնելուն հաջորդելու է աննախադեպ գնաճը. տնտեսագետը զգուշացնում է «Аэрофлот»-ը չեղարկել է ԱՄԷ ուղղությամբ բոլոր թռիչքները փետրվարի 28-ին Բահրեյնում նկատվել է զրահատեխնիկայի մեծ շարասյուն Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. Ոսկանյան Լավրովը զրուցել է Իրանի արտգործնախարարի հետ Ուժեղ տնտեսություն հնարավոր է միայն Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Գառնիկ ԴավթյանՎարդենյաց լեռնանցքը, Վեդի-Լանջառ ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Կյանքից հեռացել է Կառլեն ԱդամյանըՄեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև. Մարիաննա Ղահրամանյան Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին Այս մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, քաղաքացիների ու մի ողջ պետության ճակատագիր որոշում. Աննա Կոստանյան