Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անլուծելի հարցեր չկան, լավ աշխատել է հարկավոր. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրի անվտանգության համար բացառիկ նշանակություն ունեցող, բայց երկար տարիներ չլուծվող մեկ հարց ևս կարելի է լուծված համարել: Ու թեև 2015 թվականին կառավարության կողմից հաստատվել էր «Այրում–Ջիլիզա» սահմանային հսկիչ անցակետ կառուցելու ծրագիրը, սակայն նախորդ իշխանությունների օրոք այն կյանքի կոչել այդպես էլ չէր հաջողվել: Իշխանափոխությունից հետո, սակայն, այս հարցը առաջնայիններից էր, որը կյանքի կոչվեց և կարճ ժամանակում հիմքից կառուցվեց սահմանային հսկիչ անցակետ, որը համապատասխանում է պահանջվող բոլոր չափանիշներին և, բացի այդ, կարող է այլ հարցեր նույնպես կարգավորել: 

«Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» 2015 թվականի մայիսի 21–ի համաձայնագրով և ՀՀ ԵՏՄ անդամակցության Ճանապարհային քարտեզով նախատեսված է, որ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցառումների շրջանակներում այսուհետ հնարավոր է երկաթգծի վրա գտնվող բեռի ֆիտոսանիտարական վերահսկողություն իրականացնել»,– ասաց ՀՀ ԿԱ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Շինարարները հոգ են տարել, որպեսզի շինությունը հարմար լինի կայարանամերձ հատվածում աշխատելու և տեղում ներկրվող սննդամթերքից նմուշառում իրականացնելու և փորձաքննության ենթարկելու համար: Շինությունն ունի բարձր սեյսմակայունություն, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ հետագայում կառույցի պահպանման հարցում որևէ լրացուցիչ խնդիր չծագի:

Կարճ ասած՝ կարելի է արձանագրել, որ ոչ միայն նախորդ իշխանությունների օրոք սկսված ու չավարտված՝ երկրի անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակության հարց է լուծվել, այլ երկրի ու բոլորիս համար մի կարևորագույն խնդիր, որի բացակայությունն անցած 30 երկար ու ձիգ տարիներին թույլ չէր տալիս երկաթգծով ներկրվող ապրանքը հենց սահմանին մանրակրկիտ բուսասանիտարական լաբորատոր փորձաքննության ենթարկել:

Սահմանային այս հսկիչ կետի կառուցման ֆինանսական ծախսերը հոգացել է ՌԴ–ի կառավարությունը ԵԱՏՄ անդամ երկրներին ֆինանսատնտեսական օգնություն տրամադրելու ընդհանուր ծրագրի շրջանակներում: «Իրականացված ծրագիրը երկար ժամանակ կյանքի չէր կոչվում, քանի որ փաստաթղթային ձևակերպումները ավարտին չէին հասցնում, ինչի պատճառով շինարարությունը սկսելու հնարավորություն չկար: Իմ նշանակումից մի քանի օր հետո մեկնեցի Մոսկվա և ստորագրեցի այդ պայմանագիրը: Փաստորեն, այս կարճ ժամանակահատվածում զրոյական վիճակից ստացանք այն ամենն, ինչ անհրաժեշտ էր, և հիմա կարող ենք ասել, որ երկաթուղուն կից սահմանային անցակետում սահմանված պահանջներին համապատասխանող սանիտարական, բուսասանիտարական սահմանային ստուգում իրականացնելու լաբորատորիա ունենք, ինչը շատ կարևոր ձեռքբերում է»,– ասաց Գ. Ավետիսյանը:

 

Այս սահմանային անցակետերում երկաթգծով ներկրվող բեռից բացի հնարավորություն կա բեռնատար մեքենաներով ներկրված բեռի զննություն նույնպես իրականացնել: Ներկրողներն այլևս հնարավորություն կունենան ոչ թե կիլոմետրեր կտրել, ներկրված բեռի նմուշը Երևանում փորձաքննության ենթարկելու համար, այլ նմուշների ստուգումը տեղում իրականացնել, վնասատուներին տեղում վնասազերծել և ապա շարունակել ճանապարհը: Նման հնարավորությունը թույլ կտա նաև այլ մաքսակետերում բեռնատարների կուտակումները բացառել: 

«Այսուհետ հնարավորություն ունենք սկսած տնկիներից, վերջացրած տախտակներով, որոնք երկաթուղով մտնում են մեր երկիր, տեղում տեսչական ստուգում և վերահսկողություն իրականացնել և նոր միայն բեռը բաց թողնել: Այսինքն, կարելի է ասել, որ բոլոր պայմանները ստեղծված են ոչ միայն երկաթգծի վրա, այլև մեքենաներով ներկրվող ապրանքի սահմանային կատարյալ վերահսկողություն իրականացնելու համար»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Ի դեպ, ծրագրի իրականացման վրա ծախսվել է 220 մլն ռուսական ռուբլի, որը տրամադրել է Ռուսաստանի կառավարությունը: Այսինքն, սահմանային անցակետի վրա ծախսված գումարը ոչ թե լրացուցիչ ֆինանսական բեռ է ավելացնելու Հայաստանի կառավարության ուսերին, այլ ամողջությամբ տրամադրվել է Ռուսաստանի կառավարության կողմից: 

Ռուսաստանի «Ռոսգրանստրոյ» ընկերության շինարարական բաժանմունքի ղեկավարի տեղակալ Իգոր Բոբովսկին, խոսելով շինության՝ ստանդարտներին համապատասխանելու մասին, նշեց, որ կազմակերպությունը ՌԴ տարածքում նման կառույցներ հիմնելու հարուստ փորձ ունի, իսկ հայաստանյան անցակետն իրոք բավարարում է ԵԱՏՄ մաքսային անցակետի համար սահմանված բոլոր պահանջվող չափանիշներին:

«Ասեմ ավելին, որ եթե Հայաստան մուտք գործի ամբողջությամբ վնասատուներով վարակված ապրանք, ապա այս անցակետը հնարավորություն կտա ամբողջ բեռը վնասազերծել և հանրապետություն ներկրել ամբողջությամբ վարակազերծված ապրանք: Մեր կազմակերպության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն այս նախագիծը կյանքի կոչելու, աշխարհագրական առանձնահատկություններից ելնելով՝ ՌԴ–ից բավականին հեռավորության վրա գտնվող այս վայրում նման լաբորատոր վերահսկողություն իրականացնելու հնարավորություն ունեցող նման բարձրորակ անցակետ կառուցելուն օժանդակելու համար: Ցանկանում եմ նաև նշել, որ հայաստանյան շինարարական կազմակերպությունն իր հերթին ապահովեց պրոֆեսիոնալ բարձր մակարդակ և կարողացավ այս ընթացքում անխափան աշխատել: Հույս ունեմ, որ հետայսու նույնպես մենք կկարողանանք արդյունավետ համագործակցել»,– ասաց Ի. Պոբովսկին: 

«Սմարթ» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Առաքելյանը, ով ապրում և աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում, նշեց, որ սննդամթերքի անվտանգությունն ամենակարևորագույն հարցերից մեկն է, ինչը չի կարելի աչքաթող անել: Նման լաբորատոր– անցակետեր կառուցելու հարուստ փորձ ունեցող ընկերության ղեկավարի խոսքով, «Այրում–Ջիլիզա» սահմանային լաբորատոր– հսկիչ անցակետն իր հնարավորություններով լավագույններից է համարվում: 

«Անկեղծորեն պետք է ասեմ, որ Երևանին մոտ կամ Այրում կայանի հարևանությամբ որևէ շինություն կառուցելը բավականին տարբեր հասկացություններ են: Օրինակ, շինանյութ հասցնելն անգամ լուրջ խնդիր էր, բայց ինչ վերաբերում է որակին, ապա ուրախությամբ պետք է նշեմ, որ հայկական ընկերության կողմից կառուցած այս շինությունը համապատասխանում է Հայաստանում գործող բոլոր պահանջներին: Այսինքն, կարող ենք ասել, որ այսպիսով Հայաստանում կառուցված սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացման սահմանային այս անցակետը համապատասխանում է ԵԱՏՄ տարածքում գործող այն բարձր ստանդարտներին, ինչպիսին, որ գործում է ՌԴ–ում»,– ասաց Ա. Առաքելյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան