Բանգլադեշի ոստիկանությունն ընտրությունների նախօրեին ձերբակալել է ավելի քան 10,500 ընդդիմադիր ակտիվիստների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲանգլադեշի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 10,500 ընդդիմադիր ակտիվիստների՝ այս շաբաթ կայանալիք ընտրություններից առաջ, հաղորդում է AFP-ն`վկայակոչելով ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը:
Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ ձերբակալություններն ուղղված են «վախի մթնոլորտ» ստեղծելուն:
Հիմնական ընդդիմադիր Ազգայնական կուսակցությունը, որի առաջնորդ Խալեդա Զիան 17 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդել է իր 7021 ակտիվիստների ձերբակալության մասին:
Նրա դաշնակիցը՝ «Ջամաաթ-ի-իսլամի» կուսակցությունը հայտարարել է, որ իր 3500-ից ավելի կողմնակիցները գտնվում են կալանքի տակ: «Ջամաաթ-ի-իսլամի»–ին արգելվել է մասնակցել ընտրություններին: «Ամեն օր երկրում մեզանից 80-90 ակտիվիստներ են ձերբակալվում: Այս ձերբակալությունները ստեղծում են «վախի մթնոլորտ»,- ասել է կուսակցության գլխավոր քարտուղարը:
Ոստիկանության ներկայացուցիչը չի հաստատել կալանավորումների մասին տվյալները, բայց ասել է, որ իրենք առանց թույլտվության «ավելորդ ձերբակալություններ» չեն կատարում:



