Աթաթուրքի կառավարման ժամանակը «զուլում» անվանած թուրքական հեռուստաալիքին տուգանել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը տուգանել է թուրքական հեռուստաալիքներից մեկին՝ Akit-ին հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրը «Զուլումը 1938 թվականին վերջացավ» խորագրով հաղորդում հեռարձակելու պատճառով:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Տուգանքը սահմանվել է այն հիմնավորմամբ, թե հեռարձակումը չի կարող լինել «հասարակության ազգային և բարոյական սկզբունքներին դեմ»: Եթե առաջիկա մեկ տարվա ընթացքում Akit հեռուստաընկերությունը մեկ անգամ էլ նման սխալ թույլ տա, ապա կզրկվի հեռարձակման արտոնագրից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փաստաբան Ֆարուք Էմրե Աքըն դատական գործ է հարուցել հեռուստաընկերության դեմ Աթաթուրքի մահվան տարելիցի օրը ոչ հարգալից կերպով հիշատակելու համար:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



