Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մինչ փողոցային առեւտուրն արգելելը, նախ պետք է գոնե թոշակները բարձրացնեին․ Լուսինե Հարոյան

ԲԼՈԳ

«Հունվարի 1-ից արգելվելու է փողոցային առևտուրը: Իշխանությունները գնում են շատ վտանգավոր ճանապարհով` թվում է, թե վատ բան չեն անում, սակայն մինչ դա անելը նախ պետք է գոնե թոշակները բարձրացնեին, ի դեպ, բարձրացնել չի նշանակում 17 000-ը դարձնել 25 000...»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային առաջընթաց կուսակցության վարչության անդամ, ընտրություններին կուսակցության ցուցակը գլխավորած Լուսինե Հարոյանը՝ կից նաեւ տեղադրելով ապրիլ-մայիսի հանրահավաքների ակտիվ մասնակից Լեյլա տատիկի նկարը՝ փողոցում առևտուր անելիս։

«Հետաքրքիր է, նախարարներն ու մարզպետերը կարո՞ղ են 25 000 դրամով ապրել: Մեկ էլ էդ անիմաստ պատգամավորների թիվն ու աշխատավարձը կրճատեին, ու՞մ համար է գաղտնիք, որ այնտեղ առնվազն 80%-ը ընդամենը կոճակ սեղմողներ են:

Կարծում եմ՝ բոլորս լավ տեղյակ ենք, թե քանի ընտանիք իր գոյությունն է պաշտպանում հենց փողոցային առևտրի միջոցով, այնինչ իրենց իսկ ձևակերպմամբ միլիոններ թալանած գողերը շարունակում են վայելել իրենց գողոնը.... Չեք կարծու՞մ, որ եթե մինչև վերջին կոպեկը հետ վերադարձվեր, ինչպես և ի լուր ողջ աշխարհի հայտարարվում էր ամենատարբեր ամբիոններից, այս հրաշք տատին կստանար ոչ թե 25 000 ու կկանգներ անլուծելի խնդրի առջև, այլ 125000 ու այլևս ոչ ոք չէր դժգոհի, մի բան Էլ ավել, շնորհակալ կլինեին, որովհետև մարդիկ, հաստատ, փողոցային առևտրից հաճույք չեն ստանում այդ ցրտին ու այլ դժվարին պայմաններում:

Ի դեպ, այդ արգելքը վերաբերո՞ւմ է օլիգարխների առևտրի կետերին, օրինակ, Գնունու շինանյութի շուկային, որը գրավել է բոլոր հարակից մայթերը, թե՞ միայն այս խեղճուկրակ անհատներին:

Ասեմ, որ հետամուտ եմ լինելու այս խնդրին:

Հ.Գ Երեկ մանր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումից հետո տուն գնալիս տեսա ցրտից կուչ եկած մի պապիկի, որ փողոցում սիգ էր վաճառում: Մոտեցա, հարցրեցի. «Հայրիկ ջան, ախր սիգի որսը արգելված է, ինչո՞ւ եք անում»:

Պատասխանեց. «Բալիկ ջան, ախր ոնց տուն պահեմ,իմ թոռնիկներն էլ են ուզում Նոր տարի անեն»:

Ու ես` օրենքի գերակայության մեծ ջատագովս, գլխիկոր հեռացա, որովհետև պատասխան ու լուծում չունեի:»,- ասված է նրա գրառման մեջ։

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով